https://arm.sputniknews.ru/20230605/datapartjalneri-hivandanvocic--teghapvokhvvogh-datapartjali-mvot-pvoshezangvats-en-hajtnabervel-60675092.html
«Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվող դատապարտյալի մոտ փոշեզանգված են հայտնաբերվել
«Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվող դատապարտյալի մոտ փոշեզանգված են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Դեղահաբերը դատապարտյալի մոտ հայտնաբերվել է իրեն պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի մեջ։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T17:56+0400
2023-06-05T17:56+0400
2023-06-05T17:57+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դատապարտյալ
դեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60674112_0:0:960:540_1920x0_80_0_0_7983f55682a6efb76c3bdd12510d4c62.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում։«ՔԿՀ–ի ծառայողները դատապարտյալ Ա.Ա.-ին այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցելուց առաջ խուզարկության են ենթարկել նրան։ Վերջինիս պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի միջից հայտնաբերվել են 149 հատ դեղին, 71 հատ վարդագույն, 16 հատ դեղնասպիտակավուն, 2 հատ սպիտակ, կլոր դեղահաբեր, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթով դեղնասպիտակավուն փոշեզանգված, որի ընդհանուր քաշը փաթեթի հետ միասին կազմել է 73,20 գրամ»,– ասված է հաղորդագրությունում:Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60674112_120:0:840:540_1920x0_80_0_0_9586b11472b106cb4d69de8c48cc1865.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, դեղ
քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, դեղ
«Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվող դատապարտյալի մոտ փոշեզանգված են հայտնաբերվել
17:56 05.06.2023 (Թարմացված է: 17:57 05.06.2023) Դեղահաբերը դատապարտյալի մոտ հայտնաբերվել է իրեն պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում։
«ՔԿՀ–ի ծառայողները դատապարտյալ Ա.Ա.-ին այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցելուց առաջ խուզարկության են ենթարկել նրան։ Վերջինիս պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի միջից հայտնաբերվել են 149 հատ դեղին, 71 հատ վարդագույն, 16 հատ դեղնասպիտակավուն, 2 հատ սպիտակ, կլոր դեղահաբեր, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթով դեղնասպիտակավուն փոշեզանգված, որի ընդհանուր քաշը փաթեթի հետ միասին կազմել է 73,20 գրամ»,– ասված է հաղորդագրությունում:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: