00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
7 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Осторожно, дети!
Повышение стипендий, запрет энергетиков детям, вред от редких имен
15:04
24 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակցի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Բաքվի պնդումները․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանը նվազագույն արձագանք է ակնկալում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ–ի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Ադրբեջանի հայտարարությունները։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բազմիցս բացատրել է ՀԱՊԿ առաքելության հետ կապված իրավիճակը և պատրաստ է կրկին անել դա։ Դրա համար նախապայմաններ չկան, սակայն Հայաստանը սպասում է, որ ՀԱՊԿ հայտարարության տեքստում նշվի, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքը, նրա սահմանը խախտվել է, ուստի անհրաժեշտություն կա դիտորդական առաքելություն ուղարկելու։
«Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մեջ մտնում ենք։ Մեր գործընկերների համար մինչ այժմ այդ պնդումն անհնար է եղել», - ասել է Միրզոյանը։
Ըստ նրա` չարձանագրելով, որ սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով խախտվել է Հայաստանի սահմանը, լեգիտիմացվում է Բաքվի պնդումը, թե այն սահմանազատված չէ, ուստի չի կարելի խոսել ներխուժման մասին:
«Ավելի լավ է մեր դաշնակիցները որևէ հայտարարություն չանեն, քան հանդես գան այնպիսի հայտարարությամբ, որը լեգիտիմացնում է Ադրբեջանի խոսույթը, թե եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին կամ ֆիքսել, թե ով ում տարածք է մտել»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
Կա հստակ ուղեգիծ՝ Հայաստանը սառեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ–ում. Հարությունով
Լրահոս
0