00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Փաշինյանը դեմ է, որ Գայանե Հակոբյանի տնային կալանքը փոխարինվի ազատությամբ

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Փաշինյանը դատական նիստի ժամանակ
Աշոտ Փաշինյանը դատական նիստի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Բաժանորդագրվել
Գործով դատախազը հայտարարեց, որ զոհվածի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոցը` տնային կալանք, բողոքարկելու են։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն այսօր դատարանում հայտարարեց` ինքը դեմ է, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոցը` տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։
Զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին ՀՀ կառավարության մոտ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր մեկնարկեց նրա և Գայանե Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։ Աշոտ Փաշինյանին դուր չեկան Գայանե Հակոբյանի պաշտպանական թիմի ներկայացրած մի շարք փաստարկներ։
«Լսելով պաշտպանական թիմին` այն տպավորությունն է ստեղծվում, թե ի դեմս Գայանե Հակոբյանի ու մյուս ծնողների, ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը։ Այս ինչ մանիպուլյացիաներ են հնչում պաշտպանական կողմից։ Տիկին Գայանեն այն նույն անձն է, որ խոչընդոտում էր պաշտոնատար անձանց մուտքը Եռաբլուր։ Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,– հայտարարեց Աշոտ Փաշինյանը։
Ըստ նրա` պետք է հաշվի առնել, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվում է կալանավորում 4-8 տարի ժամկետով։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։
Լրահոս
0