00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը. ԱԳ նախարար

© Sputnik / Aram Nersesyan Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով` իրավական առումով հարցը պետք է ուսումնասիրվի, լուծումներ գտնվեն։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Քաղաքական առումով մենք գիտենք, որ նման անկլավներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում Հայաստանի տարածքում, բայց կարծում եմ` սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ»,– ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմի հնչեցրած` Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կիլոմետրը ներառում է այդ անկլավները, բայց ուսումնասիրելու հարցեր կան։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Հունիսի 1-ին Քիշնևում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ և այլն։ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի` Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»։ Նա հայտարարեց` չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։
Լրահոս
0