https://arm.sputniknews.ru/20230605/adrbejani-mip-n-ajcelel-e-arevangvats-erku-haj-zintsarajvoghnerin-60678213.html
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված երկու հայ զինծառայողներին
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված երկու հայ զինծառայողներին
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայ զինվորականները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T18:25+0400
2023-06-05T18:25+0400
2023-06-05T18:27+0400
ադրբեջան
զինծառայող
հայ
առևանգում
գերի
դատապարտյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60677535_0:125:1200:800_1920x0_80_0_0_8c980bf6c57b42f328854c837c563108.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է սահմանից առևանգված երկու հայ զինծառայողներին:Մայիսի 28-ին Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին:Նշվում է, որ նրանց «բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվել»:Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60677535_61:0:1128:800_1920x0_80_0_0_333c4c19a25a54e0e5a1227ec4b28b04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, զինծառայող, հայ, առևանգում, գերի, դատապարտյալ
ադրբեջան, զինծառայող, հայ, առևանգում, գերի, դատապարտյալ
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված երկու հայ զինծառայողներին
18:25 05.06.2023 (Թարմացված է: 18:27 05.06.2023) Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայ զինվորականները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է սահմանից առևանգված երկու հայ զինծառայողներին:
Մայիսի 28-ին Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին:
ԱՊԱ-ի փոխանցմամբ ՝ Ալիևան ծանոթացել է հայ զինվորների պահման պայմաններին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայ զինվորականները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ունեցել։
Նշվում է, որ նրանց «բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին
հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին
դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը
կալանավորել է հայ զինվորականներին։