https://arm.sputniknews.ru/20230604/minchev-tareverj-hnaravvor-e-adrbejani-het-khaghaghutjan-hamadzajnagiry-stvoragrvi-grigvorjan-60634921.html
Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Գրիգորյան
Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Գրիգորյան
Sputnik Արմենիա
Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։ 04.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-04T23:03+0400
2023-06-04T23:03+0400
2023-06-05T09:07+0400
արմեն գրիգորյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_165:52:1327:706_1920x0_80_0_0_38a10604e5556c0c9dacc3d2606d61fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով՝ Երևանը դրական է գնահատում հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:«Սա լավ հնարավորություն է խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։ Միջազգային հանրության աջակցությունն այս օրակարգին շատ կարևոր է», - ասել է Գրիգորյանը։Հիշեցնենք` հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_0:0:1423:1067_1920x0_80_0_0_88d780c30d102dc4d5c8da8d36c5e16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Գրիգորյան
23:03 04.06.2023 (Թարմացված է: 09:07 05.06.2023) Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Եթե այդ ինտենսիվությունը պահպանվի, և լինի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, ապա հնարավորություն կա մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Մենք տրամադրված ենք հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը»,- հայտարարել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Երևանը դրական է գնահատում հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
«Սա լավ հնարավորություն է խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։ Միջազգային հանրության աջակցությունն այս օրակարգին շատ կարևոր է», - ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հնգակողմ հանդիպումը:
Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։