00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԳԱՏԷ-ն կապիտուլյացիայի է ենթարկվել Իրանին. Նեթանյահու

© AP Photo / Gali TibbonԲենիամին Նեթանյահու
Բենիամին Նեթանյահու - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2023
Բենիամին Նեթանյահու. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իսրայելի վարչապետը նշել է, որ եթե ՄԱԳԱՏԷ-ն «քաղաքական կազմակերպություն» դառնա, ապա Իրանում դրա վերահսկողական գործունեությունը, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության մասին զեկույցները նշանակություն չեն ունենա:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կապիտուլյացիայի մասին Իրանի ղեկավարության առջև՝ մեկնաբանելով գործակալության վերջերս կայացրած որոշումը՝ փակել իրանական Ֆորդոյի միջուկային օբյեկտում մինչև 83,7 տոկոս ուրանի հարստացման գործի հետաքննությունը ու հանել Մերիվանում չհայտարարագրված օբյեկտում հայտնաբերված արհեստական ուրանի հետքերի հարցը:
ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է Իրանի հետ համաձայնագիր կնքել ԳՀՀԾ-ի վերականգնման համար. Գրոսի
«Իրանը շարունակում է ստել ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)։ Գործակալության կապիտուլյացիան իրանական ճնշումներին սև բիծ է դրա հեղինակության վրա․.. ՄԱԳԱՏԷ-ի անարդյունք պահվածքը թույլ արդարացումների ֆոնին հասկացնում է Իրանի կառավարիչներին, որ նրանք ստիպված չեն լինի որևէ գին վճարել իրենց խախտումների համար ու որ նրանք կարող են շարունակել խաբել միջազգային հանրությանը՝ շարունակելով միջուկային զենք ձեռք բերելու իրենց ջանքերը», - ասել է Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստում:
Նեթանյահուն հիշեցրել է, որ Իսրայելն է բացել աշխարհի աչքերը Իրանի միջուկային գործունեության վրա հինգ տարի առաջ, երբ Իսրայել բերվեց իրանական միջուկային գաղտնի արխիվը:
«Այս տեղեկատվությունը միանշանակ ապացուցում էր, որ Իրանը խախտում է վերահսկողության մասին համաձայնագրերը և հարստացնում ուրանը ռազմական, ոչ թե անմեղ քաղաքացիական նպատակներով։ Այդ ժամանակից արգելված վայրերում միջուկային նյութերի հայտնաբերման վերաբերյալ Իրանի արդարացումները ոչ միայն անհուսալի են, այլև տեխնիկապես անհնար», - ընդգծել է Նեթանյահուն։
Մայիսի վերջին Associated Press-ը, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցին, հայտնել էր, որ գործակալությունն այլևս հարցեր չունի Իրանին իրանական երկու միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերման վերաբերյալ: Հաղորդվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն փակել է մինչև 83,7 տոկոս ուրանի հարստացման գործի հետաքննությունը, այս ուրանի մասնիկները ենթադրաբար հայտնաբերվել են Ֆորդոյի ստորգետնյա օբյեկտում: Այս հարցը վերջին մի քանի ամիսների ընթացքում լարվածություն է առաջացրել, քանի որ ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ է մինչև 90% հարստացված ուրան:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թվականին Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ երկարատև բանակցությունների արդյունքում: Սակայն 2018-ի մայիսին ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից։ Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում սկսվեցին Իրանի միջուկային ծրագրի և ԳՀՀԾ–ի վերականգնման շուրջ բանակցությունները։
Լրահոս
0