https://arm.sputniknews.ru/20230604/ergy-jahelcne-gy-gjumru-marjan-ergchakhmbi-amenaeritasard-ergchuhin-70-tarekan-e-60525492.html
Երգը ջահելցնե գը. Գյումրու «Մարջան» երգչախմբի ամենաերիտասարդ երգչուհին 70 տարեկան է
Երգը ջահելցնե գը. Գյումրու «Մարջան» երգչախմբի ամենաերիտասարդ երգչուհին 70 տարեկան է
Sputnik Արմենիա
90-ամյա գյումրեցի Բեթղեմ տատը շաբաթվա հինգ օրը տանը տատիկ է, իսկ երկու օրը` երգչուհի. երգչախմբում է երգում։ Թոռները հպարտ են, տատը՝ երջանիկ: 04.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-04T09:55+0400
2023-06-04T09:55+0400
2023-06-04T09:55+0400
գյումրի
երգչախումբ
տատիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60525666_0:162:1728:1134_1920x0_80_0_0_66253272698fc778f888965467cf2837.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցի տասը տատիկ շաբաթը երկու անգամ շտապում են Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարան՝ փորձերի: Նրանք նորաստեղծ «Մարջան» երգչախմբի անդամներն են:«Մարջան» երգչախումբը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի ցուցանմուշների պատասխանատու Մարինա Մանուչարովայի նախաձեռնությունն է, նա էլ ղեկավարում է երգչախումբը: Երաժիշտ Մանուչարովան Sputnik Արմենիային ասում է, որ նորաստեղծ երգչախմբի ամենատարեց երգչուհին 90 տարեկան է, երիտասարդը՝ 70։«Երգը, տանից դուրս գալն ու միասին ժամանակն անցկացնելն է մեզ միավորել: 90 տարեկան եմ, Գյումրիում եմ ծնվել, իսկական գյումրեցու թոռ եմ ու Գյումրին շատ եմ սիրում, դրա համար էլ սիրածս երգը Գյումրու օրհներգն է»,-ասում է Բեթղեմ Պողոսյանը` նշելով, որ երբեք չէր պատկերացրել, որ երգելու է երգչախմբում, հանդիսատեսի առաջ:Պատմում է, որ բուժքույր է եղել, երգել միշտ սիրել է, բայց քթի տակ` ինքն իր համար է երգել:«Когда душа поет,сердце не плачет. Երգը ջահելցնե գը մարդուն, մենք ջահելենք` 15 տարեկան: Ժամերըկհաշվենք, թե երբ բդի գանքերգելու»,-ավելացնումէ 78-ամյա Քնարիկ Հովհաննիսյանը։ Նա պատմում է, որ մինչև Սպիտակի երկրաշարժն աշխատել է Կարի գործարանում, որտեղ հանգստի ժամերին երգում էր և զբաղեցնում գործընկերներին:Մեր այն հարցին, թե ինչու են երգչախմբում միայն տատիկներ, խմբավարը ցավով նշում է՝ երգող, ակտիվ պապիկներ գտնել չի հաջողվել:Երգչախումբը ներկա պահին 10 անդամ ունի, երգացանկը ևս դեռ փոքր է՝ երեք երգ, բայց տատիկների ցանկությունը` նոր երգեր սովորելու, շատ մեծ է:Արդեն մի քանի համերգների մասնակցել են, բայց ցանկություն ունեն նոր համերգների մասնակցել ոչ միայն հայրենի Գյումրիում, այլ նաև Գյումրիի սահմաններից դուրս:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60525666_0:0:1728:1296_1920x0_80_0_0_2ce330ea95ea88dd0f638c9042c970ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, երգչախումբ, տատիկ
գյումրի, երգչախումբ, տատիկ
Երգը ջահելցնե գը. Գյումրու «Մարջան» երգչախմբի ամենաերիտասարդ երգչուհին 70 տարեկան է
90-ամյա գյումրեցի Բեթղեմ տատը շաբաթվա հինգ օրը տանը տատիկ է, իսկ երկու օրը` երգչուհի. երգչախմբում է երգում։ Թոռները հպարտ են, տատը՝ երջանիկ:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցի տասը տատիկ շաբաթը երկու անգամ շտապում են Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարան՝ փորձերի: Նրանք նորաստեղծ «Մարջան» երգչախմբի անդամներն են:
«Մարջան» երգչախումբը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի ցուցանմուշների պատասխանատու Մարինա Մանուչարովայի նախաձեռնությունն է, նա էլ ղեկավարում է երգչախումբը: Երաժիշտ Մանուչարովան
Sputnik Արմենիային ասում է, որ նորաստեղծ երգչախմբի ամենատարեց երգչուհին 90 տարեկան է, երիտասարդը՝ 70։
«Երգը, տանից դուրս գալն ու միասին ժամանակն անցկացնելն է մեզ միավորել: 90 տարեկան եմ, Գյումրիում եմ ծնվել, իսկական գյումրեցու թոռ եմ ու Գյումրին շատ եմ սիրում, դրա համար էլ սիրածս երգը Գյումրու օրհներգն է»,-ասում է Բեթղեմ Պողոսյանը` նշելով, որ երբեք չէր պատկերացրել, որ երգելու է երգչախմբում, հանդիսատեսի առաջ:
Պատմում է, որ բուժքույր է եղել, երգել միշտ սիրել է, բայց քթի տակ` ինքն իր համար է երգել:
«Когда душа поет,сердце не плачет. Երգը ջահելցնե գը մարդուն, մենք ջահելենք` 15 տարեկան: Ժամերըկհաշվենք, թե երբ բդի գանքերգելու»,-ավելացնումէ 78-ամյա Քնարիկ Հովհաննիսյանը։ Նա պատմում է, որ մինչև Սպիտակի երկրաշարժն աշխատել է Կարի գործարանում, որտեղ հանգստի ժամերին երգում էր և զբաղեցնում գործընկերներին:
Մեր այն հարցին, թե ինչու են երգչախմբում միայն տատիկներ, խմբավարը ցավով նշում է՝ երգող, ակտիվ պապիկներ գտնել չի հաջողվել:
Երգչախումբը ներկա պահին 10 անդամ ունի, երգացանկը ևս դեռ փոքր է՝ երեք երգ, բայց տատիկների ցանկությունը` նոր երգեր սովորելու, շատ մեծ է:
Արդեն մի քանի համերգների մասնակցել են, բայց ցանկություն ունեն նոր համերգների մասնակցել ոչ միայն հայրենի Գյումրիում, այլ նաև Գյումրիի սահմաններից դուրս: