00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրամիջոցների շրջանառությունն ու հանցագործությունները ՀՀ-ում վերջին տարիներին` թվերով

Բաժանորդագրվել
2022 թվականին 2021–ի համեմատ գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների գրեթե 50 տոկոսով աճ, դրա հետ միաժամանակ առգրավվել է 500 կգ-ով քիչ թմրամիջոց։
Մարիխուանան ու կանեփը շարունակում են լինել մեր երկրում ամենատարածված թմրամիջոցները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2021, 2022 թվականներին և 2023 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ապօրինի թմրաշրջանառության դեպքերն ու առգրավված թմրանյութերի քանակները` ըստ տեսակների։
Այսպիսով`2022թ.-իընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 2266 դեպք՝ նախորդ տարվա 1544-ի դիմաց։ Գրանցվել է հանցագործությունների թվի աճ 722 դեպքով կամ 46.8%-ով:
Այս տարվա առաջին եռամսյակում արդեն հայտնաբերվել է ապօրինի թմրաշրջանառության 981 դեպք:
2022 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 119 կգ–ց ավելի տարբեր տեսակի թմրամիջոցներ, մինչդեռ 2021թ. –ին` 606 կգ–ից ավելի։
Հետաքրքիր է, որ թեպետ 2022-ին ապօրինի թմրաշրջանառության դեպքերը կրկնակի ավելացել են, բայց առգրավված թմրանյութերի քանակը գրեթե 5 անգամ պակաս է։
2023թ. առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոց։
Ըստ ոստիկանության տվյալների՝ մեր երկրում շրջանառվում են մոտ 3 տասնյակ թմրամիջոցներ, այդ թվում՝ բնական, սինթետիկ և կիսասինթետիկ։ Գերակշռում են մարխուանան, կանեփը, ափիոնը, հերոինը, մետամֆետամինը, ալֆա PVP-ն։
Նշենք, որ վերջին օրերին աղմուկ բարձրացրած կոկաինը նախորդ երկու տարիներին իրավապահների կողմից հայտնաբերվել է շատ փոքր քանակով՝ 2021 թվականին՝ 973․28 գր, իսկ 2022թ․-ին՝ 9 անգամ ավելի քիչ քանակ է առգրավվել՝ 102․644 գր։
Լրահոս
0