https://arm.sputniknews.ru/20230603/tegh-gjughi-tneric-meky-600-metr-e-heru-adrbejanakan-dirqic-mipi-artahert-zekujcy-60620120.html
Տեղ գյուղի տներից մեկը 600 մետր է հեռու ադրբեջանական դիրքից. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը
Տեղ գյուղի տներից մեկը 600 մետր է հեռու ադրբեջանական դիրքից. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը
Sputnik Արմենիա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանցի զինծառայողների գործողությունների պատճառով խախտվել են բնակիչների կյանքի, անվտանգության և այլ... 03.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-03T20:47+0400
2023-06-03T20:47+0400
2023-06-03T20:48+0400
հայաստան
սյունիք
տեղ
ադրբեջան
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58194318_0:77:1478:908_1920x0_80_0_0_cecd70770a9c404c5f0883c61283b573.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Տեղ գյուղի բնակիչներից մեկի տունն ընդամենը 600 մետր է հեռու ադրբեջանական մոտական մարտական դիրքից, տնից պարզ երևում են ադրբեջանցի զինծառայողները։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի` այսօր հրապարակած արտահերթ զեկույցում, որը ներկայացնում է ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքները։Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերում զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում և այլն։Արտահերթ զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանցի զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են նրանց։Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին և միջազգային կառույցներին:Հիշեցնենք` ադրբեջանական զինված ուժերը 2023 թվականի մարտ-ապրիլին տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, ապրիլի 11-ին կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր։ Այդ կրակոցների պատճառով զոհվել են 4 հայ զինծառայողներ, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
սյունիք
տեղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58194318_83:0:1396:985_1920x0_80_0_0_d2107b60196fc17d6c4dd48a3b21b2f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, տեղ, ադրբեջան, անահիտ մանասյան
հայաստան, սյունիք, տեղ, ադրբեջան, անահիտ մանասյան
Տեղ գյուղի տներից մեկը 600 մետր է հեռու ադրբեջանական դիրքից. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը
20:47 03.06.2023 (Թարմացված է: 20:48 03.06.2023) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանցի զինծառայողների գործողությունների պատճառով խախտվել են բնակիչների կյանքի, անվտանգության և այլ հիմնարար իրավունքներ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Տեղ գյուղի բնակիչներից մեկի տունն ընդամենը 600 մետր է հեռու ադրբեջանական մոտական մարտական դիրքից, տնից պարզ երևում են ադրբեջանցի զինծառայողները։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի` այսօր հրապարակած
արտահերթ զեկույցում, որը ներկայացնում է ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքները։
«Պաշտպանի փաստահավաք խումբը Տեղ համայնքի այցի ընթացքում արձանագրել է, որ ամբողջ բնակավայրը, այդ թվում` մարդկանց տները, դպրոցը, մանկապարտեզը, գտնվում են ադրբեջանական զինված ուժերի նշանառության և թիրախավորման ներքո։ Ադրբեջանցի զինծառայողների գործողությունների պատճառով խախտվել են բնակիչների կյանքի, անվտանգության և այլ հիմնարար իրավունքներ»,– նշված է զեկույցում։
Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերում զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում և այլն։
Արտահերթ զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանցի զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են նրանց։
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին և միջազգային կառույցներին:
Հիշեցնենք` ադրբեջանական զինված ուժերը 2023 թվականի մարտ-ապրիլին տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, ապրիլի 11-ին
կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով խոշոր
տրամաչափի զենքեր։ Այդ կրակոցների պատճառով զոհվել են
4 հայ զինծառայողներ, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։