00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ քիչ են հուզում վրեժխնդրության կատեգորիաները». Զախար Պրիլեպինի հարցազրույցը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԶախար Պրիլեպին
Զախար Պրիլեպին - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2023
Բաժանորդագրվել
Գրող, Ռոսգվարդիայի սպա Զախար Պրիլեպինը Sputnik Ближнее Зарубежье–ի հետ զրույցում նշել է, որ մտադիր չէ հրաժարվել պայքարից նույնիսկ իր դեմ իրականացված ահաբեկչությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսական բանակը պարտավոր է հաղթանակ տանել Ուկրաինայում, այլ ոչ թե հաշտություն կնքել։ Sputnik Ближнее Зарубежье–ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՌԴ քաղաքական և հասարակական գործիչ, գրող Զախար Պրիլեպինը։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ իրեն քիչ են հուզում վրեժխնդրության կատեգորիաներն իր և Վլադլեն Թաթարսկու դեմ իրականացրած ահաբեկչության պատվիրատուների նկատմամբ։
«Ես ուզում են նստել իմ այն համագնդեցիների հետ, որոնք ողջ են մնացել Կրեշչատիկում, Կիևի ռուսական քաղաքում, և հիշել նրանց, ովքեր Կրեշչատիկ չհասան։ Սա այն է, ինչ կարող եմ ասել պատժի մասին։ Այն, որ աշխարհը լի է խելագարներով և շահամոլներով, այն, որ «քաղաքական ուկրաինականությունը» հակաքրիստոնեական նախագիծ է և զոհեր է պահանջում, հայտնի էր ամենասկզբից։ «Քրիստոսի զինվորները» պարտավոր են հաղթանակ տոնել, այլ ոչ թե հաշտություն կնքել։ Այդ համատեքստում հիշել այն թույլ մարդկանց անհեթեթ անունները, որոնք արդեն իսկ դժոխքում են, ի՞նչ իմաստ ունի», – նշել է նա։
Ծանր հանցագործությունների (այդ թվում` ահաբեկչության) կատարման համար մահապատիժը վերադարձնելու գաղափարի մասին հարցին ի պատասխան գրողը նկատել է, որ պատերազմի ժամանակ հատուկ ռազմական կանոններ, տրիբունալ և այլ բաներ են գործում։ Ահաբեկիչներն այսպես թե այնպես պետք է պատժվեն, իսկ ավելի լավ է` կանխարգելիչ կերպով ոչնչացվեն։ Նրա խոսքով` պատերազմը բավարար ժամանակ է տալիս լուծելու այդ խնդիրները հատուկ պատրաստություն անցած մարդկանց` զինվորականների օգնությամբ։
«Կա պատերազմ։ Պատերազմի ժամանակ թույլատրվում է կռվել Քրիստոսի թշնամիների հետ։ Այդ մասին ուղիղ խոսել են սուրբ հայրերը։ Սակայն միայն պատերազմի ընթացքում։ Պատերազմից հետո այդ ամենը պետք է անհապաղ դադարեցնել և սկսել աղոթել կատարածի համար` ներողություն խնդրելով։ Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչպես իմ հրաշալի, աստվածափրկիչ Ռուսաստանում պաշտոնապես կարող է լինել «դահճի» պաշտոնը։ Ո՞ւմ ենք դա հանձնարարելու, ինչի՞ համար։ Ռուսական աշխարհում այն բանից հետո, երբ կա Վասիլի Բլաժեննու տաճարը և Բլոկի բանաստեղծությունները, Սվիրիդովի երաժշտությունն ու Լևիտանի կտավները, դահիճներ չպետք է լինեն», – համոզված է հրապարակախոսը։
Ցմահ ազատազրկումը նա բավական ծանր պատիժ է համարում հանցագործների համար։ Դրվագ է հիշում իր կյանքից, երբ մասնակցում էր «Гайлер» ֆիլմի նկարահանումներին բանտում, որտեղ նստած էին ցմահ ազատազրկվածները։
«Խորհուրդ կտայի մահապատժի բոլոր կողմնակիցներին այցելել այդ վայրը։ Մեկ օրով։ Հավատացե՛ք` դա շատ բան է փոխում։ Քանի որ դա արդեն իսկ դժոխք է», – պնդում է Sputnik Ближнее Зарубежье–ի զրուցակիցը։
ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է Թաթարսկու սպանության մեջ կասկածվողի հարցաքննության տեսանյութը
Պրիլեպինը հայտարարել է, որ ինքը պացիֆիստ չէ, 10 տարի ծառայել է ուժային կառույցներում, սակայն կարծում է, որ մահացու դիմակայման ընթացքը բավարար ժամանակ է «քավության» համար։
Նա հիշեցրել է նաև, որ նույնիսկ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը չեղարկեց մահապատիժը 1947 թվականին։
Ինչ վերաբերում է այսօրվա ահաբեկիչներին, դուք նրանց ո՛չ կվախեցնեք, ո՛չ կսպանեք։ Գրողն ասում է, որ բոլոր ահաբեկիչների մահը միանգամից կնշանակի կարմիր դրոշ ծածանել Կիևի վրա։
Նա նշում է, որ Ռուսաստանում մահապատժի օգտին հաճախ հանդես են գալիս հակախորհրդային համոզմունքներ ունեցող մարդիկ։ Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ բոլշևիկները 1918 թվականին ո՛չ քաղաքացիական պատերազմ էին ուզում, ո՛չ ահաբեկչություն, քանի որ արդեն վերցրել էին իշխանությունը։ Սակայն նրանց դեմ ահաբեկչություն հայտարարեցին, արդյունքում դիմակայությունը ապոկալիպտիկ մասշտաբների դուրս եկավ։ Բոլշևիկները հաղթեցին, սակայն ստիպված եղան սպանել ընդհուպ մինչև 1939 թվականը։
«Այսօր ինձ համար ավելի ընդունելի է 1999 թվականի «չեչենական» երկրորդ արշավի օրինակը։ Հարցը միայն այն չէ, որ այն ժամանակ մենք ահաբեկչությանը զանգվածային ահաբեկչությամբ չպատասխանեցինք։ Թեպետ կարող էինք։ Հարցն այն է, որ այդ ողջ պատմությանը ներքաշեցին ամբողջ երկիրը` Ռուսաստանը։ Ռուսաստանին ասացին, որ մենք հիվանդ ենք, և բուժվելու ենք բոլորս միասին», – ընդգծում է Պրիլեպինը։
Նա կարծում է, որ Ռուսաստանը «դեռ երեկ չէ առաջին օրը» պետք է գործակալական ցանց ստեղծեր ռուսական տարածքում «քնած» ուկրաինացի զինյալներին հակազդելու և Ուկրաինայում մասսայական ակցիաներ անցկացնելու համար։
«Էկրանավորեք Կովպակի (Ուկրաինայում պարտիզանական շարժման առաջնորդ, – խմբ.) մասին գիրքը։ Այդ ամենն իրականություն դարձրեք այն կողմի համար։ Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ եթե 100 մարդ գնդակահարվի, խնդիրը կվերանա։ Մեծ, շատ ավելի մեծ խնդիրներ ունենք, իսկ մենք մտածում ենք` եկեք մի 5 մարդ սպանենք։ Գուցե օգնի՞», – նշում է գրողը։
Նա դժգոհում է հատուկ ռազմական գործողությունում երկրի թույլ ներգրավվածությունից, գործողություն, որը, ըստ նրա, անցնում է գրեթե ռուսական կյանքի ետնաբեմում։ Ավելին, նրա մոտ զգացողություն է, որ Covid-ով ԶԼՄ–ների տարվելն ու զանգվածների ներգրավվածությունն այդ «ինքնատիպ պատմությանն» ավելի մեծ էր, քան հատուկ ռազմական գործողությունում։
Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին
«Ներգրավվածությունն այն է, երբ Վասյա Վակուլենկոն գեղեցիկ երգ է ստեղծում Դաշա Դուգինայի մասին, այն երգում է մարզադաշտը, և այն տիտրերով ուղեկցում է անհավանական մելոդրաման, որում նկարահանվել են 5 լավագույն դերասանուհիներ, և որը նկարահանել է երկրի ամենապահանջված ռեժիսորը։ Բայց մեզ մոտ Վասյան ասում է Իվլևային, որ չի մեկնի, քանի որ այստեղ կան իր մարդիկ, իր կայսրությունը, որոնց համար պատասխանատու է։ Եվ Իվլևան հասկանում է նրան։ Նրանց աշխարհում այդ անօդաչուները չկան։ Նրանք բոլորն այստեղ կայսրություններ են ստեղծել և սպասում են` երբ ենք իրենց երկնակամարից հեռանալու մեր խնդիրներով հանդերձ։ Այլապես փակում ենք նրանց տեսարանը։ Ահա այս ամենն ավելի կարևոր է, քան մահապատժի մասին խոսակցությունները։ Առավել կարևոր և վտանգավոր», – նախազգուշացնում է Պրիլեպինը։
Հատուկ ռազմական գործողության ավարտից հետո ուկրաինական իշխանության հետ խաղաղության պայմանագիր չի լինի, քանի որ Ռուսաստանի մի մասի համար իմաստ չունի նման փաստաթուղթ ստորագրել իր մյուս մասի հետ։
«Կարելի է մտածել ուկրաիներենի կարգավիճակի մասին, որը նախկինի պես շատ եմ սիրում։ Նաև Խորհրդային Ուկրաինայի կտավների ցուցահանդեսի։ Շատ լավն են։ Մշակութային պայմանագրերի, փոխանակումների և նման այլ բաների։ Բայց միայն այդ մակարդակում», – ասում է գրողը։
Թեպետ նա նկատում է, որ կարելի է, հավանաբար, որևէ բան մտածել Լվովի կարգավիճակի մասին։ Անդրադառնալով ահաբեկչությունից հետո առողջությունը վերականգնելուն` նա վստահեցնում է, որ դուրս է գալու այդ ամենից, և որ որևէ բանից չի հրաժարվել նույնիսկ իր վրա հարձակումից հետո։
Բլոգեր Վլադլեն Թաթարսկին մահացել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
«Մենք կանգնելու իրավունք չունենք։ Դրա փոխարեն մենք միայն կապիտուլյացիայի շանս ունենք։ Միայն այս է ընտրությունը», – ընդգծել է Պրիլեպինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք Նիժնի Նովգորոդի մարզի մայրուղու վրա պայթուցիկ սարք են գործարկել գրողի Audi Q7–ում, վարորդը մահացել է, ինքը` Պրիլեպինը, լուրջ վնասվածքներ է ստացել։
Լրահոս
0