https://arm.sputniknews.ru/20230603/hh-pvokhvarchapeti-grasenjaky-parzabanel-e-inch-qajler-en-qnnarkvel-mvoskvajum-60611304.html
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը պարզաբանել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը պարզաբանել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Sputnik Արմենիա
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից հետո հայտարարվեց, որ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով... 03.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-03T16:20+0400
2023-06-03T16:20+0400
2023-06-03T16:21+0400
հայաստան
մհեր գրիգորյան
մոսկվա
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1e/26283759_0:0:1001:563_1920x0_80_0_0_0aacd00d5325250ec47f41e328ab361c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` պատասխանելով մեր հարցմանը։Մոսկվայում աշխատանքային խմբի հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:Փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
մոսկվա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1e/26283759_124:0:875:563_1920x0_80_0_0_ddf466d22778fe09da137951000efa71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մհեր գրիգորյան, մոսկվա, ռուսաստան, ադրբեջան
հայաստան, մհեր գրիգորյան, մոսկվա, ռուսաստան, ադրբեջան
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը պարզաբանել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
16:20 03.06.2023 (Թարմացված է: 16:21 03.06.2023) Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից հետո հայտարարվեց, որ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` պատասխանելով մեր հարցմանը։
Մոսկվայում աշխատանքային խմբի հանդիպումից հետո
ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։
«Քայլերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործընթացներին», - պարզաբանել են գրասենյակից:
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում: