https://arm.sputniknews.ru/20230603/erdvoghany-erdvec-ev-pashtvonapes-standznec-nakhagahi-pashtvony-60611780.html
Էրդողանը երդվեց և պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը
Էրդողանը երդվեց և պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը
Sputnik Արմենիա
Ամենատարեց պատգամավորն Էրդողանին հանձնեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին արձանագրությունը։ 03.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-03T16:36+0400
2023-06-03T16:36+0400
2023-06-03T16:48+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
երդմնակալություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60611612_0:9:549:318_1920x0_80_0_0_24d03135ab51cc91700b4476597d497d.jpg
Թուրքիայի խորհրդարանում կայացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Նա պաշտոնապես ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:Երդման արարողությունից առաջ Էրդողանին փոխանցվեց Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին բարձրագույն ընտրական խորհրդի արձանագրությունը։ Այն հանձնեց «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար և ամենատարեց պատգամավոր Դևլեթ Բահչելին:Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։Նշենք, որ 69-ամյա Էրդողանն արդեն երրորդ անգամ է ընտրվում Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Նա երկիրը ղեկավարում է 2014 թվականի օգոստոսի 28-ից։ Մինչ այդ` 2003-2014թթ., Էրդողանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ` 1994-1998թթ., եղել է Ստամբուլի քաղաքապետը։Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի հուլիսի 15-16-ը Թուրքիայում թուրք զինվորականների մի մասը պետական հեղաշրջման փորձ կատարեց, որը հաջողությամբ չպսակվեց: Հեղաշրջման փորձի ընթացքում Էրդողանը Մարմարիսում հազիվ փրկվեց մահից։ Ապստամբները գրոհեցին այն հյուրանոցը, որտեղ Էրդողանն էր։ Գրոհից կարճ ժամանակ առաջ նա մեկնել էր Ստամբուլ։ Այդ գրոհի ժամանակ մահացան նրա երկու թիկնապահները: Ապստամբության ընթացքում մահացավ ընդհանուր առմամբ 238 մարդ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60611612_105:0:529:318_1920x0_80_0_0_22a9a3074d9fbc7f52a631c497eefba8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, երդմնակալություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, երդմնակալություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
Էրդողանը երդվեց և պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը
16:36 03.06.2023 (Թարմացված է: 16:48 03.06.2023) Ամենատարեց պատգամավորն Էրդողանին հանձնեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին արձանագրությունը։
Թուրքիայի խորհրդարանում կայացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Նա պաշտոնապես ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Երդման արարողությունից առաջ Էրդողանին փոխանցվեց Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու մասին բարձրագույն ընտրական խորհրդի արձանագրությունը։ Այն հանձնեց «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար և ամենատարեց պատգամավոր Դևլեթ Բահչելին:
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։
Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Նշենք, որ 69-ամյա Էրդողանն արդեն երրորդ անգամ է ընտրվում Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Նա երկիրը ղեկավարում է 2014 թվականի օգոստոսի 28-ից։ Մինչ այդ` 2003-2014թթ., Էրդողանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ` 1994-1998թթ., եղել է Ստամբուլի քաղաքապետը։
Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի հուլիսի 15-16-ը Թուրքիայում թուրք զինվորականների մի մասը պետական հեղաշրջման փորձ կատարեց, որը հաջողությամբ չպսակվեց: Հեղաշրջման փորձի ընթացքում Էրդողանը Մարմարիսում հազիվ փրկվեց մահից։ Ապստամբները գրոհեցին այն հյուրանոցը, որտեղ Էրդողանն էր։ Գրոհից կարճ ժամանակ առաջ նա մեկնել էր Ստամբուլ։ Այդ գրոհի ժամանակ մահացան նրա երկու թիկնապահները: Ապստամբության ընթացքում մահացավ ընդհանուր առմամբ 238 մարդ։