https://arm.sputniknews.ru/20230603/belgvorvodi-marzum-gndakvotsutjunneri-hetevanqvov-2-mard-e-mahacel-evs-2-y--tuzhel-marzpet-60616043.html
Բելգորոդի մարզում գնդակոծությունների հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ը` տուժել. մարզպետ
Բելգորոդի մարզում գնդակոծությունների հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ը` տուժել. մարզպետ
Sputnik Արմենիա
Մարզպետը նշել է, որ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։ 03.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-03T18:53+0400
2023-06-03T18:53+0400
2023-06-03T18:55+0400
բելգորոդ
ուկրաինա
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/60021604_0:0:3072:1728_1920x0_80_0_0_752870048dd873b4f7f7c280345c0632.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ուկրաինական ուժայիններն առավոտից գնդակոծում են Շեբեկինի քաղաքային օկրուգի բնակավայրերը, երկու մարդ է մահացել, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Նշվում է, որ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Բացի այդ, Նովայա Տավոլժանկայի գնդակոծման հետևանքով մի քանի տուն է վնասվել։Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա․ Պեսկով
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/60021604_165:0:2896:2048_1920x0_80_0_0_476a90b8c51ca37343b694aa1eb1fe03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, գնդակոծություն
բելգորոդ, ուկրաինա, գնդակոծություն
Բելգորոդի մարզում գնդակոծությունների հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ը` տուժել. մարզպետ
18:53 03.06.2023 (Թարմացված է: 18:55 03.06.2023) Մարզպետը նշել է, որ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ուկրաինական ուժայիններն առավոտից գնդակոծում են Շեբեկինի քաղաքային օկրուգի բնակավայրերը, երկու մարդ է մահացել, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նովայա Տավոլժանկայում գնդակոծության հետևանքով տարեց կին է մահացել... Եվս մի կին տուժել է. նա ձախ ուսի բեկորային վնասվածք ունի... Բեզլյուդովկայի գնդակոծման հետևանքով կին է մահացել, նա կյանքի հետ անհամատեղելի բեկորային բազմաթիվ վնասվածքներ ուներ։ Եվս մեկ մարդ տուժել է. տղամարդ է` կրծքավանդակի, վերին և ստորին վերջույթների բեկորային վնասվածքներով», – գրել է մարզպետը Telegram–ում։
Նշվում է, որ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Բացի այդ, Նովայա Տավոլժանկայի գնդակոծման հետևանքով մի քանի տուն է վնասվել։
Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։