00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

© AP Photo / Andreea AlexandruՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Բաժանորդագրվել
Ուկրաինայի նախագահի մասնակցությունը միջոցառմանը մինչև վերջին պահը չէր հաստատվում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն անվտանգության հարցեր։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Moldpres պետական գործակալությանը, Զելենսկին առաջինն է եղել պետության ղեկավարներից, որն այսօր առավոտյան ժամանել է Բուլբոակա քաղաքի Միմի ամրոց, որտեղ այսօր անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Ուկրաինայի նախագահի մասնակցությունը միջոցառմանը չէր հաստատվում, սակայն մինչև վերջին պահը չէր էլ հերքվում։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են լինելու էներգետիկան, անվտանգությունը և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։
Միջոցառումը տեղի է ունենում Միմի գինեգործարանի տարածքում՝ Բուլբոակա գյուղում (գտնվում է Քիշնևից 45 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ գտնվում են նաև Դաչիյա ռազմաբազան և ռազմական պոլիգոնը, որտեղ անցկացվում են ազգային բանակի զորավարժությունները։
Կարևոր է նվազեցնել ռիսկերը. Միշելն անհամբեր սպասում է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Մոլդովայի գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամանել են Ռումինիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները։ Անհետաձգելի բժշկական տարհանման համար Մոլդովա կժամանի նաև ռումինական SMURD փրկարար ծառայության երկու ուղղաթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում ավիաբուժական առաքելություն կիրականացնեն։
Ինչպես հայտնում են Մոլդովայի ԱԳՆ–ից, մայիսի 31-ից հունիսի 2-ը մոլդովայի երկինքը բաց կլինի միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ինքնաթիռների համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան նույնպես տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Մոլդովայի Հանրապետություն:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
Լրահոս
0