https://arm.sputniknews.ru/20230601/vrastann-ajakcum-e-adrbejani-ev-hajastani-mijev-khaghagh-banakcutjunnerin-gharibashvili-60504787.html
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
Sputnik Արմենիա
Վրաստանը անկողմնակալ դիրքորոշում ունի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համատեքստում։ 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T15:16+0400
2023-06-01T15:16+0400
2023-06-01T15:16+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0c/27518683_206:150:1600:934_1920x0_80_0_0_8600583ab791babedcb2c00bf19beadd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին, ինչը բխում է ինչպես այդ երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից: Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։Նա նշել է, որ Վրաստանը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր և ըստ էության առաջին հաջող միջնորդությունն է իրականացրել Երևանի և Բաքվի միջև: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ։Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ էին հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին: 2021 թվականին Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Երևանի ու Բաքվի միջև։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 2022 թվականի հուլիսին առաջին երկկողմ հանդիպումն անցկացրին Թբիլիսիում։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0c/27518683_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c282485003afde41dcf208729b923007.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, իրակլի ղարիբաշվիլի
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, իրակլի ղարիբաշվիլի
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
Վրաստանը անկողմնակալ դիրքորոշում ունի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին, ինչը բխում է ինչպես այդ երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից: Այս հայտարարությունն արել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ Վրաստանը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր և ըստ էության առաջին հաջող միջնորդությունն է իրականացրել Երևանի և Բաքվի միջև: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ։
«Վրաստանի դիրքորոշումն ու դերը շատ չեզոք և անկողմնակալ են մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համատեքստում»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ էին հայտարարել
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին: 2021 թվականին Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Երևանի ու Բաքվի միջև։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 2022 թվականի հուլիսին առաջին երկկողմ հանդիպումն անցկացրին Թբիլիսիում։