https://arm.sputniknews.ru/20230601/shebekinvo-qaghaqy-hretakvotsvum-e-gradvov-kan-viravvorner-ajrvum-en-tner-60500524.html
Շեբեկինո քաղաքը հրետակոծվում է «Գրադ»–ով․ կան վիրավորներ, այրվում են տներ
Շեբեկինո քաղաքը հրետակոծվում է «Գրադ»–ով․ կան վիրավորներ, այրվում են տներ
Sputnik Արմենիա
Բելգորոդում ընդունել են Շեբեկինոյի 517 բնակչի, որոնցից 87-ը երեխաներ են։ Ավելի քան 100 մարդ սպասում է գրանցման: 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T14:03+0400
2023-06-01T14:03+0400
2023-06-01T14:44+0400
տեսանյութեր
տեսանյութ
շեբեկինո
հրետակոծություն
«գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60497044_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3913e55ad3dd46b2b8320842f93f37e6.jpg
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը հունիսի 1-ին «չդադարող կրակի տակ է». կենտրոնն ու ծայրամասերը հրետակոծել են «Գրադ»-ից: Նախնական տվյալներով՝ տուժել է 5 մարդ։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Արկերը հարվածել են երկու վարչական շենքի։ Մեկում բռնկվել է տանիքը, մյուսում բեկորները կոտրել են պատուհանները, ճաքել է ճակատամասը։ Արձանագրվել է ուղիղ հարված մասնավոր բնակելի շենքի, այն նույնպես բռնկվել է։ Բնակչությունից բազմաթիվ ահազանգեր են ստացվում պատուհանների և պատշգամբների վնասման մասին, տեղ-տեղ արկերը ծակել են պատերը։Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բելգորոդի Շեբեկինո քաղաքը. տուժել է 5 մարդՇեբեկինո քաղաքում և շրջակա գյուղերում վարչակազմը զբաղվում է մարդկանց դուրսբերման կազմակերպմամբ և հերքել է շտապ տարհանման մասին տեղեկատվությունը:Միևնույն ժամանակ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը «Ռոսիա 24»-ի եթերում հայտնել է, որ քաղաքում Շեբեկինոյի բնակիչների համար ժամանակավոր տեղակայման վեց կետ է բացվել:Նրա խոսքով ՝ Բելգորոդում ընդունել են Շեբեկինոյի 517 բնակչի, որոնցից 87-ը երեխաներ են։ Ավելի քան 100 մարդ սպասում է գրանցման:Ավելի վաղ Դեմիդովը հայտնել էր, որ ժամանակավոր տեղակայման կետերը սկսել են փախստականների ընդունելությունը:Ամենածանր օրը Շեբեկինոյի համար. մարզպետը՝ Բելգորոդի շրջանում կրակոցների և զոհերի մասինԱյնտեղ գոտիներ են նախատեսված երեխաներով ընտանիքների, ցածր շարժունակություն ունեցող մարդկանց համար, գործում է մոր և մանկան սենյակ: Քաղաքապետը խոստացել է նաև, որ տաք սնունդ կկազմակերպվի։
շեբեկինո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60497044_0:0:1440:1080_1920x0_80_0_0_3cabd247a23d19e3cc053c88149b69dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, շեբեկինո, հրետակոծություն, «գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
տեսանյութեր, տեսանյութ, видео, շեբեկինո, հրետակոծություն, «գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Շեբեկինո քաղաքը հրետակոծվում է «Գրադ»–ով․ կան վիրավորներ, այրվում են տներ
14:03 01.06.2023 (Թարմացված է: 14:44 01.06.2023) Բելգորոդում ընդունել են Շեբեկինոյի 517 բնակչի, որոնցից 87-ը երեխաներ են։ Ավելի քան 100 մարդ սպասում է գրանցման:
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը հունիսի 1-ին «չդադարող կրակի տակ է». կենտրոնն ու ծայրամասերը հրետակոծել են «Գրադ»-ից: Նախնական տվյալներով՝ տուժել է 5 մարդ։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Արկերը հարվածել են երկու վարչական շենքի։ Մեկում բռնկվել է տանիքը, մյուսում բեկորները կոտրել են պատուհանները, ճաքել է ճակատամասը։ Արձանագրվել է ուղիղ հարված մասնավոր բնակելի շենքի, այն նույնպես բռնկվել է։ Բնակչությունից բազմաթիվ ահազանգեր են ստացվում պատուհանների և պատշգամբների վնասման մասին, տեղ-տեղ արկերը ծակել են պատերը։
Շեբեկինո քաղաքում և շրջակա գյուղերում վարչակազմը զբաղվում է մարդկանց դուրսբերման կազմակերպմամբ և հերքել է շտապ տարհանման մասին տեղեկատվությունը:
Միևնույն ժամանակ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը «Ռոսիա 24»-ի եթերում հայտնել է, որ քաղաքում Շեբեկինոյի բնակիչների համար ժամանակավոր տեղակայման վեց կետ է բացվել:
«Կառավարության որոշմամբ` միայն Բելգորոդ քաղաքում տեղակայվել է վեց ժամանակավոր տեղակայման կետ, ամենամեծն այստեղ է կազմակերպվել՝ Արենայում («Բելգորոդ-Արենա» մարզադաշտում)։ Այսօրվա դրությամբ այնտեղ կարող է 1250 մարդ տեղավորվել»,-ասել է Դեմիդովը։
Նրա խոսքով ՝ Բելգորոդում ընդունել են Շեբեկինոյի 517 բնակչի, որոնցից 87-ը երեխաներ են։ Ավելի քան 100 մարդ սպասում է գրանցման:
Ավելի վաղ Դեմիդովը հայտնել էր, որ ժամանակավոր տեղակայման կետերը սկսել են փախստականների ընդունելությունը:
Այնտեղ գոտիներ են նախատեսված երեխաներով ընտանիքների, ցածր շարժունակություն ունեցող մարդկանց համար, գործում է մոր և մանկան սենյակ: Քաղաքապետը խոստացել է նաև, որ տաք սնունդ կկազմակերպվի։