https://arm.sputniknews.ru/20230601/pashtvony-tvoghneluc-hetvo-pashinjani-grasenjaki-ashkhatvoghnery-minchev-kes-mln-ashkhatavardz-kstanan-60490899.html
Պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի գրասենյակի աշխատողները մինչև կես մլն աշխատավարձ կստանան
Պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի գրասենյակի աշխատողները մինչև կես մլն աշխատավարձ կստանան
Sputnik Արմենիա
Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ հաստատեց նրա պաշտոնաթողությունից հետո ստեղծվելիք գրասենյակի ֆինանսավորման հարցերը։ 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T12:08+0400
2023-06-01T12:08+0400
2023-06-01T12:14+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56688156_0:167:1600:1067_1920x0_80_0_0_8fd1ebd58551110b21787a6e30d36623.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետը դեռ պաշտոնաթող չէ, բայց արդեն վիրտուալ գրասենյակ ունի, որն ունի վիրտուալ աշխատողներ` միանգամայն իրական աշխատավարձերով։ ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշումներից մեկով հաստատվեցին ՀՀ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ապագա աշխատակիցների աշխատավարձերի չափերը։Փոխարենը հաշվարկվել է, որ գրասենյակի համար վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարը պետական բյուջեի համար կարժենա տարեկան 2 մլն դրամ։Հատկանշական է, որ որոշումն ընդունվում է այն նիստում, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ արտերկրում գտնվելու պատճառով։Հիշեցնենք` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվել էր 2022 թվականի մայիսին։ Դրանով պաշտոնաթող նախագահների գրասենյակներին ավելացվել էր պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:Օրենքի փոփոխությունից հետո ամրագրվել է, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրվելում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, պաշտոնաթող վարչապետներին` 10 տարի ժամկետով։ Բայց անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։Պաշտոնաթող վարչապետին ևս, ինչպես նախագահներին, տրամադրվելու է կահավորված գրասենյակ, ավտոմեքենա, 3-հոգանոց աշխատակազմ և վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։Բացի այդ, պաշտոնաթող նախագահի ու վարչապետի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող մինչև 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ծախսերի ընթացքում նրանց պահպանությունը ևս ապահովվելու է պետության հաշվին` ՊՊԾ աշխատակիցներին վճարելով գործուղման գումարներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56688156_16:0:1439:1067_1920x0_80_0_0_ec423f1b580df94b00ca7c257cbe69fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն
հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն
Պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի գրասենյակի աշխատողները մինչև կես մլն աշխատավարձ կստանան
12:08 01.06.2023 (Թարմացված է: 12:14 01.06.2023) Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ հաստատեց նրա պաշտոնաթողությունից հետո ստեղծվելիք գրասենյակի ֆինանսավորման հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետը դեռ պաշտոնաթող չէ, բայց արդեն վիրտուալ գրասենյակ ունի, որն ունի վիրտուալ աշխատողներ` միանգամայն իրական աշխատավարձերով։ ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշումներից մեկով հաստատվեցին ՀՀ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ապագա աշխատակիցների աշխատավարձերի չափերը։
Ըստ այդմ` նրանց նախատեսվում է վճարել ամսական 507 520, 407 680 և 274 560 դրամ աշխատավարձ։ Գրասենյակն ունենալու է 3 աշխատակից, այսինքն` աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմելու է 14,8 մլն դրամ` չհաշված պաշտոնաթող վարչապետի կոնսաթոշակը` վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը, որի հաշվարկը ներկա փուլում, ըստ կառավարության, հնարավոր չէ իրականացնել:
Փոխարենը հաշվարկվել է, որ գրասենյակի համար վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարը պետական բյուջեի համար կարժենա տարեկան 2 մլն դրամ։
Հատկանշական է, որ որոշումն ընդունվում է այն նիստում, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ արտերկրում գտնվելու պատճառով։
Հիշեցնենք`
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվել էր 2022 թվականի մայիսին։ Դրանով պաշտոնաթող նախագահների գրասենյակներին ավելացվել էր պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:
Օրենքի փոփոխությունից հետո ամրագրվել է, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրվելում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, պաշտոնաթող վարչապետներին` 10 տարի ժամկետով։ Բայց անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։
Պաշտոնաթող վարչապետին ևս, ինչպես նախագահներին, տրամադրվելու է կահավորված գրասենյակ, ավտոմեքենա, 3-հոգանոց աշխատակազմ և վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։
Բացի այդ, պաշտոնաթող նախագահի ու վարչապետի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող մինչև 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ծախսերի ընթացքում նրանց պահպանությունը ևս ապահովվելու է պետության հաշվին` ՊՊԾ աշխատակիցներին վճարելով գործուղման գումարներ։