https://arm.sputniknews.ru/20230601/pahanjy-bvolvori-hamar-e-ng-pvokhnakharary-petashkhatvoghneri-meqenaneri-mgacvats-apakineri-masin-60494603.html
Պահանջը բոլորի համար է․ ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին
Պահանջը բոլորի համար է․ ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ արդեն իսկ հեռացված են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, իր և մյուս փոխնախարարների մեքենաների ապակիների մուգ թաղանթները։ 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T12:34+0400
2023-06-01T12:34+0400
2023-06-01T12:40+0400
հայաստան
արփինե սարգսյան
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42313235_0:29:800:480_1920x0_80_0_0_da454be4072df8ba432b2b4dd35b838a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը համոզված է, որ պետական կառույցների մի շարք պաշտոնյաներ կարճ ժամանակում կհեռացնեն սեփական, ինչպես նաև ծառայողական մեքենաների ապակիների մուգ թաղանթապատումը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ անգամ գործադիրի անդամները չեն հետևում օրենքին և օրինակ չեն ծառայում ՀՀ մյուս քաղաքացիներին։Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է ավտոմեքենայի առջևի կողային ապակիների թաղանթապատումը։ Այսօրվանից պարեկային ծառայողները կանգնեցնելու են նման մեքենաներով վարորդներին և վարչական պատասխանատվության են ենթարկելու։Հարցին` արդյոք պարեկային ծառայողներն իրավունք ունեն անկաշկանդ կանգնեցնել նաև կառավարության անդամներին, ՆԳ փոխնախարարը դրական պատասխան տվեց։Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ արդեն իսկ հեռացված են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, իր և մյուս փոխնախարարների մեքենաների ապակիների մուգ թաղանթները՝ համապատասխան լուսաթափանցելիություն ապահովելու համար։ Խոսքը ոչ միայն ծառայողական, այլև անհատական օգտագործման մեքենաների մասին է։Սյունիքում 22 երեխայի տեղափոխող ու վթարված ավտոբուսի վարորդն անուշադիր է վարել. ՔԿՆա շեշտեց նաև, որ օրենքում բացառություններ չկան և անգամ օպերատիվ համարանիշերով մեքենաներին է վերաբերում այն։ Նշենք, որ իրավապահները լիցենզավորված հատուկ սարքի միջոցով են ստուգելու ապակիների լուսաթափանցելիությունը։ Եթե սարքը մեքենայի առջևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս ցույց տա, ապա վարորդը կտուգանվի 25 հազար դրամով։Մգացված ապակիների համար չէին տուգանում, որովհետև հատուկ չափող սարքեր չկային. փոխնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42313235_0:0:712:534_1920x0_80_0_0_3750cb6ed3fa41afff3e7d2ba9339e3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արփինե սարգսյան, վարորդ
հայաստան, արփինե սարգսյան, վարորդ
Պահանջը բոլորի համար է․ ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին
12:34 01.06.2023 (Թարմացված է: 12:40 01.06.2023) Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ արդեն իսկ հեռացված են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, իր և մյուս փոխնախարարների մեքենաների ապակիների մուգ թաղանթները։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը համոզված է, որ պետական կառույցների մի շարք պաշտոնյաներ կարճ ժամանակում կհեռացնեն սեփական, ինչպես նաև ծառայողական մեքենաների ապակիների մուգ թաղանթապատումը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ անգամ գործադիրի անդամները չեն հետևում օրենքին և օրինակ չեն ծառայում ՀՀ մյուս քաղաքացիներին։
Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է ավտոմեքենայի առջևի կողային ապակիների թաղանթապատումը։ Այսօրվանից պարեկային ծառայողները կանգնեցնելու են նման մեքենաներով վարորդներին և վարչական պատասխանատվության են ենթարկելու։
«Օրենքը վերաբերում է բոլորին։ Ես անձամբ այդ մեքենաները չեմ տեսել, բայց կարծում եմ, որ գործընկերները շատ կարճ ժամանակում կհեռացնեն դրանք»,- ասաց Սարգսյանը։
Հարցին` արդյոք պարեկային ծառայողներն իրավունք ունեն անկաշկանդ կանգնեցնել նաև կառավարության անդամներին, ՆԳ փոխնախարարը դրական պատասխան տվեց։
Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ արդեն իսկ հեռացված են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, իր և մյուս փոխնախարարների մեքենաների ապակիների մուգ թաղանթները՝ համապատասխան լուսաթափանցելիություն ապահովելու համար։ Խոսքը ոչ միայն ծառայողական, այլև անհատական օգտագործման մեքենաների մասին է։
Նա շեշտեց նաև, որ օրենքում բացառություններ չկան և անգամ օպերատիվ համարանիշերով մեքենաներին է վերաբերում այն։ Նշենք, որ իրավապահները լիցենզավորված հատուկ սարքի միջոցով են ստուգելու ապակիների լուսաթափանցելիությունը։ Եթե սարքը մեքենայի առջևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս ցույց տա, ապա վարորդը կտուգանվի 25 հազար դրամով։