00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ընդհանրություն կա «Հայաստանի Հանրապետություն» թերթի և «Մակարով» ատրճանակի միջև

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում հունիսի 1-ից դադարեցվել է անկախ Հայաստանի հասակակից 2 թերթի աշխատանքը, դրանք 33 տարի շարունակ հրատարակվուոմ էին։ Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է հայ լրագրության համար այս պատմական իրադարձությանը։
Հունիսի մեկ։ Մինուս երկուս։ Երկու աստիճան չէ։ Հայաստանում այսօր երկու լրատվամիջոց պակասեց։ Ընդ որում, դա կապված չէ ո՛չ ընդդիմության ճնշումների, ո՛չ մամուլին նեղելու հետ։ Երկու թերթերն էլ՝ և՛ «Հայաստանի Հանրապետությունը», և՛ «Республика Армения»-ն, պետական էին։ Այսինքն՝ իշխանությունը փակել է իր իսկ երկու թերթերը։ Հենց վարչապետի ծննդյան օրը, որը նախկին լրագրող է։ Նրան խորհրդանշական նվեր են արել։ Բյուջետային միջոցներն են խնայել։ Ի վերջո, նրանք չկարողացան հաղթահարել իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ պետական քաղաքականության տեղեկատվական աջակցությունը. տպաքանակներն ավելի ու ավելի քիչ էին, իսկ չիրացված թերթերի վերադարձը՝ ավելի ու ավելի շատ: Մի խոսքով՝ ժողովուրդը չէր կարդում։
Հանուն արդարության ասեմ, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ դեռ պետական հրատարակություններ են գործում։ Հիմնականում պետական կառույցներն ամեն տարի մրցույթ են հայտարարում, որոշակի քանակի էջերեն գնում հանրաճանաչ պարբերականներում և այնտեղ հրապարակում են այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է։
Իսկ մեր պայմաններում կառավարական թերթը միաժամանակ և՛ ընթերցվող, և՛ հանրամատչելի դարձնելը, այն էլ, որ այն հիմնադիրների բոլոր պահանջները բավարարի, շատ դժվար է։
Եթե ընդհանրապես հնարավոր է: օրինակ, Հայաստան է գալիս, ասենք, Լատվիայի արտգործնախարարը։ Նրան ընդունում է վարչապետը։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկեցին։ Լուսանկար, պաշտոնական տեղեկատվություն ու՝ տպագրության: Հետո նրան ընդունեց նախագահը, տեքստը, բնականաբար, նույնն է՝ լուսանկարով և նույնպես՝ առաջին էջ, հետո՝ խոսնակը, հետո՝ մեր արտգործնախարարը։ Եվ դրանից հետո ուզում եք, որ նման հրատարակությունը տաք կարկանդակների պես վաճառվի՞:
Եվ այդպես է եղել միշտ, բոլոր իշխանությունների օրոք, վերջին 30 տարիներին։ Ես սա գրում եմ ոչ թե ուրիշների խոսքերից, այս անձնական փորձից: Ինքս ժամանակին եղել եմ «Республики Армения»-ի գլխավոր խմբագիրը և «Հայաստանի Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։
«Հայաստանի Հանրապետության» ճակատագրի մասին չեմ կարող խոսել, իրավունք չունեմ։ Դա կարող են ասել հայրենական լրագրության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են դրա նախկին գլխավոր խմբագիրներ Մեսրոպ Հարությունյանը կամ Աշոտ Աղաբաբյանը։
Իսկ ինչ վերաբերում է «Республики Армения»-ին... Կարելի էր արդյո՞ք փրկել ռուսալեզու թերթը: Կարծում եմ՝ այո։ Կարելի էր և պետք էր։ Ամբողջությամբ անցնել էլեկտրոնային ձևաչափի՝ կենտրոնանալով ոչ թե տեղական թոշակառուների վրա, այլ վերափոխվել լուրջ վերլուծական հրատարակության, որը նախատեսված է ռուս ընթերցողի, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական լուրջ փորձագիտական համայնքի համար:
Երբ հարևան չուզողները ռուսական ԶԼՄ-ներում մեր մասին բացարձակ ստահոդ հրապարակումներ են անում, որպես կանոն ի՞նչ է անում հայկական կողմը։ Մեր դեսպանը Մոսկվայում ինչ-որ բան կասի, Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն կանի։ Սոցցանցերում աղմուկ կբարձրանա։ Նեղ շրջանակի համար մի բան է ստացվում։ Ահա թե որտեղ է անհրաժեշտ լուրջ, ամուր պետական հրատարակություն: Դե մի քանի կոպեկ աշխատավարձ ստացող լրագրողների աշխատավարձերի վրա խնայեցին, ի՞նչ է, հարստացա՞ն։
Եվ այս թեմայով մի անեկդոտ:
Կովկասյան մի «հեղինակություն» որոշում է որդու չափահաս դառնալու առիթով նրան «Մակարով» ատրճանակ նվիրել։
- Հայրիկ, իսկ կարելի՞ է ատրճանակի փոխարեն ոսկե «Ռոլեքս» նվեր ստանալ:
- Մտածիր՝ ինչ ես խոսում։ Երեկոյան ընկերուհուդ տուն ես ճանապարհում, ավազակները հարձակվում են քեզ վրա։ Նրանք ասում են, որ հիմա քեզ կծեծենք ու կկողոպտենք, աղջկան էլ կբռնաբարենք: Ի՞նչ է՝ նրանց «Ռոլեքսդ» ես ցույց տալու:
Լրահոս
0