https://arm.sputniknews.ru/20230601/hhum-nvazagujny-55-7-gnatsh-kgrancvi-tntesagety-chi-kisum-eazbi-lavatesutjuny-60527352.html
ՀՀ–ում նվազագույնը 5.5-7% գնաճ կգրանցվի. տնտեսագետը չի կիսում ԵԱԶԲ–ի լավատեսությունը
ՀՀ–ում նվազագույնը 5.5-7% գնաճ կգրանցվի. տնտեսագետը չի կիսում ԵԱԶԲ–ի լավատեսությունը
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԵԱԶԲ–ի` ՀՀ տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսումը։ 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T19:45+0400
2023-06-01T19:45+0400
2023-06-02T19:36+0400
ռադիո
հայաստան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
գնաճ
ատոմ մարգարյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60526807_0:164:1600:1065_1920x0_80_0_0_3486080eb4aeea74d57d2df42f2e7310.jpg
Գնաճի կանխատեսման հարցում տնտեսագետը չի կիսում ԵԱԶԲ–ի լավատեսությունը
Sputnik Արմենիա
Գնաճի կանխատեսման հարցում տնտեսագետը չի կիսում ԵԱԶԲ–ի լավատեսությունը
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերջին կանխատեսումները վկայում են, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորող գործոնները շարունակելու են իրենց ընթացքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով ԵԱԶԲ վերլուծաբանների` այս տարվա համար 7,5 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը։Այդուհանդերձ, տնտեսագետը հիշեցնում է, որ ՀՀ տնտեսական աճը շարունակում է պայմանավորվել ՌԴ–ից կապիտալի ու մարդկային ներուժի ու մասնավոր տրանսֆերտների ներհոսքով, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ ԵԱԶԲ–ն ՀՀ տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը վերանայի դեպի վերև։Բանն այն է, որ 2023թ–ի մարտի կանխատեսմամբ` Հայաստանի ՀՆԱ-ի աճը գնահատվել էր 4,2%, իսկ արդեն մայիսին այն հասցվել է 7.5-ի։Գնաճի դեպքում հակառակն է` մարտին կանխատեսված 4,6%–ի փոխարեն ԵԱԶԲ–ն այժմ տարեկան գնաճը 2,5 տոկոսի մակարդակում է գնահատում։Եթե Ատոմ Մարգարյանը համաձայն է տնտեսական աճի կանխատեսման հետ, ապա գնաճի կանխատեսումը չի ընդունում։Նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022–ի տարեվերջյան 8.3 տոկոսանոց գնաճը ապրիլի դրությամբ նվազել է մինչև 3.2 տոկոսի։ԿԲ կանխատեսումներով` տարեվերջին գնաճը կկայունանա 4 տոկոսի շուրջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/01/60526807_180:0:1600:1065_1920x0_80_0_0_7ef71bcbb5d1d33c0330a07d14f65ce0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), գնաճ, ատոմ մարգարյան, պոդկաստ, аудио
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), գնաճ, ատոմ մարգարյան, պոդկաստ, аудио
ՀՀ–ում նվազագույնը 5.5-7% գնաճ կգրանցվի. տնտեսագետը չի կիսում ԵԱԶԲ–ի լավատեսությունը
19:45 01.06.2023 (Թարմացված է: 19:36 02.06.2023) Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԵԱԶԲ–ի` ՀՀ տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսումը։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերջին կանխատեսումները վկայում են, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորող գործոնները շարունակելու են իրենց ընթացքը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով
ԵԱԶԲ վերլուծաբանների` այս տարվա համար 7,5 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը։
«Այդ գործոնները շատ հստակ են` ռուս–ուկրաինական պատերազմը, առևտրի մեծ ծավալները, ֆինանսական հոսքերը, մարդկանց տեղաշարժերը»,– ասաց Մարգարյանը` հավելելով, որ կանխատեսողները հենց այս իրողություններ են հաշվի առել, որոնք ի հայտ են եկել 1 տարի առաջ ու շարունակվում են մինչ օրս։
Այդուհանդերձ, տնտեսագետը հիշեցնում է, որ ՀՀ տնտեսական աճը շարունակում է պայմանավորվել ՌԴ–ից կապիտալի ու մարդկային ներուժի ու մասնավոր տրանսֆերտների ներհոսքով, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ ԵԱԶԲ–ն ՀՀ տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը վերանայի դեպի վերև։
Բանն այն է, որ 2023թ–ի մարտի կանխատեսմամբ` Հայաստանի ՀՆԱ-ի աճը գնահատվել էր 4,2%, իսկ արդեն մայիսին այն հասցվել է 7.5-ի։
Գնաճի դեպքում հակառակն է` մարտին կանխատեսված 4,6%–ի փոխարեն ԵԱԶԲ–ն այժմ տարեկան գնաճը 2,5 տոկոսի մակարդակում է գնահատում։
Եթե Ատոմ Մարգարյանը համաձայն է տնտեսական աճի կանխատեսման հետ, ապա գնաճի կանխատեսումը չի ընդունում։
«Գնաճային իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, և դեպի դեֆլյացիա գնացող զարգացմամբ չէ, որ բնութագրվում է։ Կարծում եմ` դեպի 5.5- 7 տոկոս գնաճը նվազագույնն է, որ կարող է տարվա կտրվածքով Հայաստանում տեղի ունենալ»,– սեփական կանխատեսումն է անում մեր զրուցակիցը։
Նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022–ի տարեվերջյան 8.3 տոկոսանոց գնաճը ապրիլի դրությամբ նվազել է մինչև 3.2 տոկոսի։
ԿԲ կանխատեսումներով` տարեվերջին գնաճը կկայունանա 4 տոկոսի շուրջ։