https://arm.sputniknews.ru/20230601/hh-andznagir-stanaly-ktankana-16-tarekanneri-artvonutjunn-el-khanvi-60486910.html
ՀՀ անձնագիր ստանալը կթանկանա, 16 տարեկանների արտոնությունը կհանվի. կառավարության որոշումը
ՀՀ անձնագիր ստանալը կթանկանա, 16 տարեկանների արտոնությունը կհանվի. կառավարության որոշումը
Sputnik Արմենիա
Կառավարության հաշվարկով` միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով: 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T11:08+0400
2023-06-01T11:08+0400
2023-06-01T11:12+0400
անձնագիր
հայաստան
քաղաքացի
հհ կառավարություն
որոշում
թանկացում
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/95/16699539_0:0:1600:901_1920x0_80_0_0_ce36e43a98dbf4397a5eca031b5d2d49.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում։Դրանով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։Քանի՞ օտարերկրացի է ՀՀ անձնագիր և կեցության իրավունք ստացելԳործող օրենքը նախատեսում է 30 000 դրամ այն դեպքում, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և 10 000 դրամ, եթե ներկայացնում է օգտագործման համար անպիտան կամ ժամկետանց փաստաթուղթ։Կառավարության հիմնավորմամբ` տուրքի այս չափերը չեն ծածկում պետության ծախսը։ Հետևաբար, առաջարկվող նոր դրույքաչափերը մի քանի անգամ գերազանցում են գործող գները։Բացի այդ,կառավարությունն առաջարկում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։Բանն այն է, որ գործող օրենքով` 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։Նոր կենսաչափական անձնագիրը կտարբերվի դիզայնով, էջերի քանակով ու արժեքով. ՖիդանյանԻր այս առաջարկը կառավարությունը, իսկ ավելի կենկրետ` նախագծի հեղինակ ԱԳՆ–ն, հիմնավորում է հետևյալ կերպ.Հետաքրքրական է, որ կառավարության հաշվարկով` օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով:Գործադիրն այսօր հաստատեց առաջարկված օրինագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ դատին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/95/16699539_176:0:1600:1068_1920x0_80_0_0_b4029a31244d10dbfba36ef8659e26ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնագիր, հայաստան, քաղաքացի, հհ կառավարություն, որոշում, թանկացում
անձնագիր, հայաստան, քաղաքացի, հհ կառավարություն, որոշում, թանկացում
ՀՀ անձնագիր ստանալը կթանկանա, 16 տարեկանների արտոնությունը կհանվի. կառավարության որոշումը
11:08 01.06.2023 (Թարմացված է: 11:12 01.06.2023) Կառավարության հաշվարկով` միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում։
Դրանով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։
Գործող օրենքը նախատեսում է 30 000 դրամ այն դեպքում, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և 10 000 դրամ, եթե ներկայացնում է օգտագործման համար անպիտան կամ ժամկետանց փաստաթուղթ։
Կառավարության հիմնավորմամբ` տուրքի այս չափերը չեն ծածկում պետության ծախսը։ Հետևաբար, առաջարկվող նոր դրույքաչափերը մի քանի անգամ գերազանցում են գործող գները։
Այսպես . Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար առաջարկվում է սահմանել 20 000 դրամ տուրք, անձնագրի վերականգնման, տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ վերադարձի վկայական տարամադրելու դեպքում` 45 000 դրամ, իսկ տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու համար` 90 000 դրամ։
Բացի այդ,կառավարությունն առաջարկում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։
Բանն այն է, որ գործող օրենքով` 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։
Իր այս առաջարկը կառավարությունը, իսկ ավելի կենկրետ` նախագծի հեղինակ ԱԳՆ–ն, հիմնավորում է հետևյալ կերպ.
«Ներկայում ՀՀ անձնագիր (հին նմուշի կամ կենսաչափական) ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն (հատել ՀՀ սահմանը)։ Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլևս իրավական, վարչական, սոցիալական կամ որևէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի»։
Հետաքրքրական է, որ կառավարության հաշվարկով` օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով:
Գործադիրն այսօր հաստատեց առաջարկված օրինագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ դատին։