00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատյան դաշտում և Աշտարակում մեղուների 60-70%-ը սատկել է. ի՞նչ խնդիրներ ունի մեղվաբույծը

© Sputnik / Aram NersesyanՄեղուներ
Մեղուներ - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Մեղուներ
Բաժանորդագրվել
Առանց նախազգուշացման թունաքիմիկատներով դաշտերը ցողելը ՀՀ–ի մարզերում մեղուների զանգվածային անկման պատճառ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70%-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն եղել թունաքիմիկատներով դաշտերի ցողման մասին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Նազարյանը։
Նրա խոսքով ՝ պետականորեն որևէ զգուշացում չի եղել մեղվաբույծներին գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի աշխատանքների մեկնարկի մասին, որպեսզի որևէ միջոցառում իրականացնեն։
«Ամեն մեկն իր ծանոթին է զգուշացրել, բայց մասսայական զգուշացում չի եղել։ Ծանոթներին ասել են, ով իմացել է, տարել է, ով էլ չի իմացել կամ չի հասցրել տանել, նրա մեղուները կոտորվել են։ Այս տարի հատկապես ահազանգերը շատ են եղել, որ մեղուները թունավորվել են, բայց որևէ բան հնարավոր չէր անել»,–ասաց Նազարյանը։
Մեղվաբույծը նշեց, որ մեղուների անկման դեպքերը տեղի են ունենում բավականին հաճախ, հատկապես գարնանային սրսկման սեզոնին:
Ինչ վերաբերում է մեղվաբուծության ոլորտի խնդիրներին, Նազարյանը նշեց, որ ամենալուրջ հարցերից մեկը մեղրի որակի հավաստագրումն է։
«Խոսքը էկո-սերտիֆիկացման մասին է, որի համար լուրջ գումարներ են պահանջվում։ Բայց մեղվաբույծը, այդքան գումար ծախսելով, չի կարողանա արդյունք ստանալ, հատկապես փոքր տնտեսություններում», - ասաց փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մոտ 250 հազար մեղվաընտանիք կա, սակայն մեղվաբուծությունը մեր օրերում այնքան էլ ձեռնտու չէ։
Փորձագետը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ մեղվաբույծներին անտոկոս վարկեր էին տրամադրում, և շատերը օգտվել են դրանցից, սակայն այս տարվա հունվարի 1-ից անտոկոս վարկերի տրամադրման պետական սուբսիդավորումը վերացել է։
«Շատ մեղվաբույծներ հույս ունեին, որ սուբսիդավորում էլի կլինի, բայց, ավաղ, չեղավ։ Քանի որ սա սեզոնային բիզնես է, անընդհատ այդ վարկերը պետք են լինում, մեղվաբույծը գարունը վերցնում է, աշնանը` փակվում»,- նշեց մեր զրուցակիցը։
Այժմ պետությունը մեղվաբույծներին օժանդակելու համար փեթակների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման լիզինգային ծրագիր ունի: Սակայն Նազարյանն աննպատակահարմար է համարում տարվա մեծ մասը պարապուրդի մատնված բեռնատար գնելը՝ հաշվի առնելով, որ տեխզննման և ապահովագրության ծախսերը գերազանցում են այն գումարը, որը մեղվաբույծները վճարում են փեթակների տեղափոխման համար:
Հայաստանում մեկ այլ սուր խնդիր է նաև մեղուների բուժման հարցը։ Նազարյանի խոսքով` մեղուների հիվանդության ախտորոշումն ու բուժումն այնքան թանկ է, որ նույնիսկ մեղվաբուծական ընտանիքին վաճառելով՝ մեղվաբույծը չի կարողանա վճարել։
Նշենք, որ մինչև 2010-11 թվականները թունաքիմիկատներով այգիների և դաշտերի ցողման մասին նախապես ֆերմերները տեղեկացվում էին ԶԼՄ-ների և մասնավորապես հեռուստատեսության միջոցով: Հետագայում այդ գործառույթն իր վրա վերցրեց «Հայանտառը»։ 2019 թվականին ցողում չի իրականացվել, և համապատասխանաբար ահազանգ չի եղել։ Մնացած ժամանակ ֆերմերները տեղեկացվել են սպասվող վտանգի մասին։
Մետաղից անցավ մեղրի. ալավերդցի Վիգենը մարդկանց մեղուների վրա է պառկեցնում
Լրահոս
0