00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստացած ՊՆ պաշտոնյան կալանավորվել է

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԿալանք
Կալանք - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Կալանք
Բաժանորդագրվել
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյայի կողմից ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստանալու փաստով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, 2 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես, Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, նույն զորամասի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար վերջինիս հորից միջնորդների միջոցով ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս հայրը՝ Մ. Գ.-ն, 2023 թվականի մարտին Մ. Հ.-ի և Ա. Գ.-ի միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով և Ս. Խ.-ի օժանդակությամբ պահանջել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք և նույն օրը իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում: Մ. Գ.-ն, սակայն, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հրաժարվել է տալ պահանջված կաշառքի գումարը, որից հետո Կ. Ա.-ն պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար:
Մ. Գ.-ն, ընդունելով պաշտոնատար անձին կաշառք տալու առաջարկը, Ա. Գ.-ի միջոցով Կ. Ա.-ին է փոխանցել 515.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 605.000 ՀՀ դրամ):
Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու համար), Ս. Խ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, Մ. Հ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառքի միջնորդության համար), Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառքի միջնորդության համար), իսկ Մ. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք տալու համար):
Կ. Ա.-ի և Ս. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0