00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյանը սխալ պատկերացումներ ունի, կամ ինչպես Արցախը դարձավ «ժողովրդավարության» զոհ

Վարչապետը սխալ պատկերացումներ ունի. քաղաքագետը բացատրեց, թե ինչպես Արցախը դարձավ «ժողովրդավարության» զոհ
Բաժանորդագրվել
Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները հասարակությանը սնել են պատրանքներով` կապված արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավարական գործընթացների դերի հետ։
Հայաստանի գործող իշխանությունը ժողովրդավարությունը վերածել է արտաքին քաղաքական բրենդի, և դա երկրի համար դարձել է ճակատագրական սխալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետի որոշ թեզերը, որոնք նա հնչեցրել է Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ներքին որևէ վտանգ չկա, բոլոր հնարավոր սպառնալիքներն արտաքին են` վստահեցնելով, որ այդ սպառնալիքներն ակնհայտ են և բոլորին տեսանելի։ «Կարևոր է, որպեսզի մենք բոլորս կարողանանք ապացուցել և պատասխանել Հայաստանում «ամենաթանձր» հարցին, որն առկա է հանրության շրջանում՝ արդյոք ժողովդրավարությունն ի վիճակի է նաև անվտանգություն ապահովել։ Սա հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք։ Դա դեռ պետք է ապացուցել»,- ասել է Փաշինյանը։
Քաղաքագետի կարծիքով` ժողովրդավարությունը ցանկացած երկրի համար անհրաժեշտություն է, բայց որպես ներքին հարաբերությունների կազմակերպման ձև, իսկ երբ ժողովրդավարությունը դարձվում է բրենդ` արտաքին քաղաքական հարցեր լուծելու նպատակով, այդ դեպքում ի հայտ են գալիս շատ տխուր իրողություններ, որոնց հետ բախվեց Նիկոլ Փաշինյանը, որի ամբողջ քաղաքականությունը կառուցված էր այդ պատրանքի վրա։ Սուրենյանցի պնդմամբ` ՀՀ վարչապետի պատկերացումները ժողովրդավարության մասին սխալ են։
«ՀՀ վարչապետի քաղաքականությունը կառուցված է պատրանքների վրա։ Նա կարծում է, որ եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ապա ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մեզ պետք է պաշտպանի ընդդեմ ավտորիտար Ադրբեջանի, բայց Նիկոլ Փաշինյանի հաշվարկները մեզ բերեցին լիակատար ձախողման։ Պետք չէր տրվել այն մոլորությանը, որ երկրներն իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են ժողովրդավարության կամ ավտորիտարիզմի չափորոշիչներով։ Երկրներն առաջնորդվում են հստակ և պրագմատիկ շահերով»,– ասաց Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ` եթե, օրինակ, ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լիներ ժողովրդավարությունը, այլ ոչ թե այս կամ այն շահը, ապա այդ դեպքում Սաուդյան Արաբիան չէր դառնա Միացյալ նահանգների դաշնակիցը, Եվրամիությունը չէր կարող էներգետիկ համագործակցության ռազմավարական փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։
Ինչ վերաբերում է վարչապետի այն նկատառմանը, թե իշխանափոխությունը և ժողովրդավարության հաստատումը բացեցին հասարակության աչքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրական վիճակի, բանակցային գործընթացի վրա, ապա դա, ըստ քաղաքագետի, նույնպես տրամաբանության տեսանկյունից չափազանց վիճահարույց տեսակետ է։
Ժողովրդավարության ամրապնդումը չի սպառնում ազգային անվտանգությանը. ՀՀ նախագահ
«Եթե Փաշինյանի աչքերը բացվել էին, ինչո՞ւ էր նա մինչև պատերազմի մեկնարկը շարունակում Լեռնային Ղարաբաղի հարցում հանդես գալ առավելապաշտական դիրքերից։ Չէ՞ որ նա է հեղինակել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտնի արտահայտությունը, ինչը վերջնականապես խաթարեց բանակցային գործընթացը»,– նշեց Սուրենյանցը։
Քննադատության չի դիմանում նաև վարչապետի այն հայտարարությունը, որ ժամանակին փորձագիտական մակարդակով իքս թվով մարդիկ են իմացել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե հիմա ժողովրդավարական Հայաստանում քանի՞ մարդ է տիրապետում բանակցային նրբություններին։ Սուրենյանցի համոզմամբ` ո՛չ ոք, բացի Փաշինյանից։
Մեր զրուցակցի կարծիքով` Փաշինյանը ծայրից ծայր անում է պոպուլիստական հայտարարություններ, որի նպատակը պատերազմում կրած պարտության մեղքն իր վրայից գցելն է։ Վարչապետը չի ցանկանում խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ազգակործան քաղաքականություն է իրականացրել` ժողովրդին կանգնեցնելով լիակատար ձախողման առջև։
Սուրենյանցը հորդորեց այլևս չապրել այն կեղծ մտայնությամբ, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որովհետև իշխանությունը նախկինի պես հաշվետու չէ հասարակությանը, կառավարության նիստերում չզեկուցվող հարցերը կազմում են 99 տոկոս, ԱԺ–ում լրագրողների տեղաշարժն էապես սահմանափակված է, գործում է ընտրովի արդարադատություն, ՏԻՄ ընտրություններում նորից կիրառվում են հին բարքերը, և տոտալիտար կերպով չարաշահվում է վարչական ռեսուրսը, պետական մակարդակով խրախուսվում են «ֆեյքերը», անհանդուրժողոկանությունը, տոտալ հարձակումներն այն մարդկանց նկատմամբ, ովքեր արտահայտում են այլընտրանքային կամ իշխանության տեսակետների հետ չհամընկնող կարծիքներ։
Լրահոս
0