00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտահոգություններն անհիմն են. Անդրեասյանը հայտնեց` քանի ուսուցչի աշխատավարձ է բարձրացել

© Photo : official site of MESCS of RA Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Ժաննա Անդրեասյան
Բաժանորդագրվել
Նախարարը նշեց, որ ատեստավորումը ուսուցիչների վարձատրության բարձրացման միակ մեխանիզմը չէ, կա նաև այլ տարբերակ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ուսուցիչների` ատեստավորման հետ կապված մտահոգությունները անհիմն են։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Թե՛ օբյեկտիվության, թե՛ վարձատրության իրական բարձրացման հետ կապված մտահոգություններն անհիմն են, որովհետև մասնակիցների ավելի քան 50 տոկոսի վարձատրությունը բարձրանում է։ Այսինքն` սա հեշտ հաղթահարելի ատեստացիա է և ամբողջությամբ առարկայական չափորոշիչի և ծրագրի շրջանակներում է»,–ասաց նախարարը։
Անդրեասյանը նշեց, որ ատեստավորման բոլոր հարցերը բացառապես ծրագրերի շրջանակում են։ Ինչ վերաբերում է թեստերի և առաջադրանքների որակին, նախարարությունը, հետևելով բողոքարկումներին, բարելավում է դրանք։
«Այս պահին էլ յուրաքանչյուր առարկայի գծով առաջադրանքների մեծ շտեմարան ենք մշակում, որպեսզի ուսուցիչները կարողանան այդ մեծ շտեմարաններից առաջադրանքներին ծանոթանալ, այնուհետև գալ ատեստավորման»,– նշեց նա։
Անդրեասյանը նաև ատեստավորման արդյունքների թվեր ներկայացրեց. կանոնավոր ատեստավորման արդյունքում 1565 ուսուցչի աշխատավարձ է բարձրացել, նրանց շուրջ 30 տոկոսը ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, շուրջ 30 ուսուցիչ էլ 400 հազար և ավելի գումար է ստանում։
Բացի այդ, նախարարը նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մեկ այլ մեխանիզմ նշեց։
«Զուտ մանկավարժական հմտությունների ստուգման պարագայում` ինչպես է դասը վարում, ինչպես է թեման պլանավորում, այստեղ 50 տոկոս հավելավճարի հնարավորություն կա։ Այսինքն` ատեստավորումը վարձատրության բարձրացման միակ մեխանիզմը չէ»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ երկրորդ անգամ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներն ամենայն հավանականությամբ կզրկվեն աշխատանքից։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը։ Եթե չմասնակցեն կամավոր ատեստավորման գործընթացին, կզրկվեն աշխատանքից։ Բացի այդ, չաշխատող ուսուցիչները կամ այն մասնագետները, որոնք 30 կրեդիտ ստանալու դեպքում պատրաստ են աշխատել դպրոցներում, կարող են համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում միանգամից ընդունվել աշխատանքի ավելի լավ պայմաններով։
Լրահոս
0