https://arm.sputniknews.ru/20230531/kgmsn-um-kapital-tsakhsery-terakatarvel-en-yntacik-tsakhsery-katarvel-en-97-tvokvosvov--60434585.html
ԿԳՄՍՆ-ում կապիտալ ծախսերը թերակատարվել են, ընթացիկ ծախսերը կատարվել են 97 տոկոսով
ԿԳՄՍՆ-ում կապիտալ ծախսերը թերակատարվել են, ընթացիկ ծախսերը կատարվել են 97 տոկոսով
Sputnik Արմենիա
Վահան Սիրունյանը նշեց, որ իրենք հետևություններ են արել թվերից, և այնպես են ցանկանում բյուջեն պլանավորել, որ մինչև 2026 թվականը 300 դպրոցների, 500... 31.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-31T11:45+0400
2023-05-31T11:45+0400
2023-05-31T12:03+0400
աժ (ազգային ժողով)
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հհ ֆինանսների նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47602202_0:83:1600:983_1920x0_80_0_0_b6c1ab30fb8a68f23cb68730871d72dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունում կապիտալ ծախսերը թերակատարվել են (67.4 տոկոս), բայց ընթացիկ ծախսերը կատարվել են գրեթե ամբողջապես (97.3 տոկոս)։ Թվերը «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։Փոխնախարարը նշեց, որ կապիտալ ծախսերը հիմնականում իրականացվում են դպրոցաշինության ոլորտում` «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում։Նա նշեց, որ իրենք հետևություններ են արել 2022–ի թվերից և ներկայիս միջնաժամկետ ծախսերի պլանավորման պրոցեսում նախատեսում են կատարել ծախսերի պլանավորման այնպիսի գործընթաց, որպեսզի կարողանան մինչև 2026 թվականը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների շինարարությունն ավարտել։Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ԿԳՄՍՆ-ն նախատեսել է 21 ծրագրեր, 179 միջոցառումներ, իսկ փաստացի կատարվել է 21 ծրագրեր և 205 միջոցառումներ` 26 միջոցառում ավելին, քան պլանավորած էր։ 2022թ–ին բյուջեի եկամուտներն աճել են 24 տոկոսով. Փաշինյան«Տարեկան պլանը կազմում է 226 միլիարդ 801 միլիոն դրամ, սկզբնական պլանավորված բյուջեն փաստացի կատարողականը կազմել է 202 միլիարդ 606 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, փոփոխություններ։ Ճշտված բյուջեն կազմում է 205 միլիարդ 146 միլիոն դրամ, որի նկատմամբ կատարողականը կազմել է 97.3 տոկոս»,–ասաց Սիրունյանը։Փոխնախարարը համեմատական անցկացնելով նախորդ տարվա հետ նշեց, որ բյուջետային ծախսերն աճել են 15.9 տոկոսով կամ շուրջ 27 միլիարդ 796 միլիոն դրամով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47602202_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ac8537e1b334de2e826754d065148192.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հհ ֆինանսների նախարարություն
աժ (ազգային ժողով), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հհ ֆինանսների նախարարություն
ԿԳՄՍՆ-ում կապիտալ ծախսերը թերակատարվել են, ընթացիկ ծախսերը կատարվել են 97 տոկոսով
11:45 31.05.2023 (Թարմացված է: 12:03 31.05.2023) Վահան Սիրունյանը նշեց, որ իրենք հետևություններ են արել թվերից, և այնպես են ցանկանում բյուջեն պլանավորել, որ մինչև 2026 թվականը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների շինարարությունն ավարտվի։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունում կապիտալ ծախսերը թերակատարվել են (67.4 տոկոս), բայց ընթացիկ ծախսերը կատարվել են գրեթե ամբողջապես (97.3 տոկոս)։ Թվերը «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Փոխնախարարը նշեց, որ կապիտալ ծախսերը հիմնականում իրականացվում են դպրոցաշինության ոլորտում` «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում։
«Սովորաբար ընթացիկ ծախսերը ՀՆԱ–ի աճի տեսանկյունից ավելի քիչ ազդեցություն ունեն համեմատության մեջ, քան կապիտալ ծախսերը։ Դպրոցաշինության հետ կապված տվյալ դեպքում կապիտալ ծախսերի ավելի ցածր մակարդակի պատճառների մի մասն այն է, որ որոշ դեպքերում աշխատանքները, ընդունում–հանձնումները ավելի ուշ են իրականացվել, տարին ավարտվելուց հետո են ներկայացրել փաստաթղթերը»,–պարզաբանեց փոխնախարարը։
Նա նշեց, որ իրենք հետևություններ են արել 2022–ի թվերից և ներկայիս միջնաժամկետ ծախսերի պլանավորման պրոցեսում նախատեսում են կատարել ծախսերի պլանավորման այնպիսի գործընթաց, որպեսզի կարողանան մինչև 2026 թվականը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների շինարարությունն ավարտել։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ԿԳՄՍՆ-ն նախատեսել է 21 ծրագրեր, 179 միջոցառումներ, իսկ փաստացի կատարվել է 21 ծրագրեր և 205 միջոցառումներ` 26 միջոցառում ավելին, քան պլանավորած էր։
«Տարեկան պլանը կազմում է 226 միլիարդ 801 միլիոն դրամ, սկզբնական պլանավորված բյուջեն փաստացի կատարողականը կազմել է 202 միլիարդ 606 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, փոփոխություններ։ Ճշտված բյուջեն կազմում է 205 միլիարդ 146 միլիոն դրամ, որի նկատմամբ կատարողականը կազմել է 97.3 տոկոս»,–ասաց Սիրունյանը։
Փոխնախարարը համեմատական անցկացնելով նախորդ տարվա հետ նշեց, որ բյուջետային ծախսերն աճել են 15.9 տոկոսով կամ շուրջ 27 միլիարդ 796 միլիոն դրամով։