00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպի տարօրինակ հայտարարությանը Ալիևի «համաներման» մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Բաժանորդագրվել
Ալիևը մայիսի 28-ին Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, իսկ պաշտոնյաներին՝ լքել իրենց պաշտոնները։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արած հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` արձագանքելով այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը նշել էր, որ ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները «համաներման» վերաբերյալ։
Նշենք, որ Ալիևը մայիսի 28-ին Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, իսկ պաշտոնյաներին՝ լքել իրենց պաշտոնները։ Նա շեշտել էր, որ միայն այդ կերպ նրանք կարող են «համաներում» ստանալ:
ՀՀ ԱԳՆ–ն շեշտում է՝ Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանին՝ կանխելու նրա ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։
«Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԳՆ–ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:
Լրահոս
0