00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին. քննարկվել են համագործակցության հարցեր

© Photo : official site of the Government of RA ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը
 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը
Բաժանորդագրվել
Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա՝ երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի և Հունգարիայի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտություն կա։ Այս մասին խոսել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Գրիգորյանը կարևորել է Շեյմենի այցը Հայաստան՝ որպես հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների վերականգման և հետագա զարգացման նոր խթան:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժն իրացնելու հնարավորությունների վերաբերյալ:
Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը նշել է հայկական համայնքի գործունեության կարևորությունը, անդրադարձել նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցությանը:
Հանդիպման ավարտին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա՝ երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով:
Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
Փաշինյանը հուսով է` ՀՀ–ն ու Հունգարիան կարճ ժամանակում կկարողանան լրացնել բաց թողնվածը
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
2023 թ. մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
Լրահոս
0