00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության «օդի մեջ» ճանաչումը ոչինչ չի տալիս․ Սինանյանը՝ այդ գործընթացի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը
ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի պնդմամբ՝ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի իր հողում ապրող հայ ժողովրդի անվտանգության հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահ է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, իսկ «օդի մեջ» դրա ճանաչումը ոչինչ չի տալիս։
Այս մասին նա ասաց՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գործող իշխանության օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տապալվել է։
«Ցեղասպանության ճանաչման ի՞նչ գործընթաց։ Վերջ, ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի իր հայրենի հողում մնացած և ապրող ժողովրդի անվտանգության հետ։ Պետք է ոչ թե ասենք, որ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ ասենք, որ կարևոր է դրա ճանաչումը․ այդ ցեղասպանությունն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքներում։ Պետք է հասկանալ, որ «օդի մեջ» ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս, բայց բարոյական շոյվածությունից»,- ասաց Սինանյանը։
Նրա խոսքով՝ սփյուռքում բաց է առաջացել. կառույցներից մեկը, որը զբաղվել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ, և որը, լավ թե վատ, երևի ամենամեծ կառույցն էր, այսօր իրեն դուրս է հանել այդ դաշտից։
Պաշտոնյան ընդգծեց՝ 30 տարի ցեղասպանության ճանաչման համար սփյուռքում հսկայական ռեսուրսներ են օգտագործել, բայց հասել են միայն մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չեն հասել: Սինանյանը շեշտեց՝ ստացվում է, որ ցեղասպանությունը ճանաչվեց, հայ ազգը բարոյական հաղթանակ տարավ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց:
Նա նաև նշեց՝ հայ ազգին անհրաժեշտ է ռազմավարական մտածելակերպ ձևավորել, որպեսզի հնարավոր լինի պլանավորել 5, 10, 50 տարվա անելիքները։ Նրա կարծիքով՝ Հայաստանը կհաղթահարի պատմական դժվարին պահը, և պետականություն ունենալը կստիպի հայ ժողովրդին դառնալ ռազմավարական մտածելակերպով ժողովուրդ։
Լրահոս
0