00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12.5 մլրդ եք տվել, ի՞նչ արդյունք է ստեղծվել Հայաստանի համար. Պապոյանը` ԿԳՄՍ նախարարին

© Photo : press office of the Parliament of RAԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Բաժանորդագրվել
Գևորգ Պապոյանը նշեց, որ ԿԳՄՍՆ–ի հաշվետվությունում միայն թվեր են առանց ՀՀ–ի համար արդյունքների, նախարար Անդրեասյանը հակադարձեց` գիտության արդյունքները մեկ տարվա ընթացքում չեն լինում, պետք է սպասել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԿԳՄՍՆ–ում կապիտալ ծախսերը կատարել են 67 տոկոսով, բայց ստացել են աշխատավարձ և պարգևատրում ամբողջ մասով։ Նախարարությունը պետք է լինի ամենակոշտ դիրքորոշում ունեցողը այդ հարցում։ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը` դիմելով նախարար Ժաննա Անդրեասյանին։
Հայաստանյան թանգարանները 2022–ին ավելի քան 1 մլն այցելու են ունեցել. ԿԳՄՍՆ
Պատգամավորը նշեց, որ նախարարության հաշվետվությունում ներկայացված են միայն թվեր`առանց արդյունքների և ցուցանիշների։
«12.5 միլարդ դրամ փողը տրվել է 67 կազմակերպությունների, բայց ի՞նչ արդյունք է ստեղծվել ՀՀ–ի համար։ 1.1 միլիարդ դրամ տրամադրվել է հետազոտությունների համար, կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության, պայմանագրային թեմատիկ հետազոտությունների համար 5.8 միլիարդ դրամ է հատկացվել։ Դրանով Հայաստանի համար ի՞նչ է ստեղծվել, որպեսզի հաջորդ տարվա համար հասկանանք` այդ գումարը դարձնենք 0 դրա՞մ, թե՞ 58 միլիարդ դրամ։ Որովհետև, եթե այդքան գումարով 58 միլիարդի օգուտ է տվել, հաջորդ տարի պետք է գումարը բարձրացնենք։ Գրված է` հետազոտական խմբերի միջին թվաքանակ, հետազոտության մեջ ներգրավված կանանց թվաքանակ և այլն, ոչ մի արդյունքային ցուցանիշ, տակը` 5.8 միլիարդ դրամ փող։ Ի՞նչ եք ստացել այդ փողին»,–հարցրեց Պապոյանը։
Ի պատասխան Անդրեասյանը նշեց, որ սխեմա է մշակվում, որտեղ փորձ է արվելու ծրագրի կառավարման և արդյունքից ելնելով նաև մարդկանց խրախուսման և մոտիվացիոն համակարգի ներդնել և այդ իմաստով հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում շատ անելիքներ կան։
Ակադեմիական քաղաքի հայեցակարգը պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր. ԿԳՄՍ նախարար
Բայց առաջին հերթին նախարարն ընդգծում է, որ պետք է մոտեցում փոխվի գիտական ոլորում աշխատող մարդկանց նկատմամբ պահանջների, քանի որ գիտական ծրագրերը մեկ տարվա ծրագրեր չեն և արդյունքը մեկ տարվա ընթացքում չի կարող լինել. պետք է սպասել ավարտին` արդյունք ստանալու համար։
«Ինչ արդյունք է տվել։ Առաջին հերթին` սերնդափոխությունը։ Մենք ունենք գիտության ոլորտում այնպիսի ասպարեզներ, որտեղ միջին տարիքը մեր գիտաշխատողների շատ բարձր է։ Եվ այստեղ ունենք սերնդափոխության շուրջ խնդիր, եթե ուզում ենք այդ ոլորտի գիտական գործունեության շարունակականություն ապահովել։ Մեր կողմից անցկացվող դրամաշնորհային մրցույթների մասնակիցների 70 տոկոսից ավելին երիտասարդ գիտնականներ են։ Սրանով մենք խրախուսում ենք, որպեսզի գիտական գործունեությամբ զբաղվելը լինի գրավիչ»,–ասաց Անդրեասյանը։
Բացի վերոնշյալից, նա նաև կարևորում է ՀՀ–ում արտերկրից գիտական ներուժ ներգրավելը, որով Հայաստանում գիտական հետազոտությունների մրցունակությունն է բարձրացվում։
Այս համատեքստում նա ընդգծեց, որ երկրում գիտական կազմակերպությունները գնալով դառնում են դառնում են ավելի մրցունակ, և դա տեսանելի է։
«Գիտությունը մի բան է, որը իմաստ ունի, եթե մենք խոսում ենք միջազգային ցանցերի և միջազգային մակարդակով հետազոտությունների համատեքստում։ Գավառական գիտություն չի լինում և չի էլ կարող։ Գիտությունը պետք չէ պատկերացնել լոկալ։Դա գիտություն չէ, դա ավելի շատ ինքնախաբեություն է»,–հավելեց Անդրեասյանը։
Նշենք, որ ԿԳՄՍ–ի հաշվետվության համաձայն` 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունում կապիտալ ծախսերը թերակատարվել են (67.4 տոկոս), բայց ընթացիկ ծախսերը կատարվել են գրեթե ամբողջապես (97.3 տոկոս)։
Լրահոս
0