https://arm.sputniknews.ru/20230530/rd-metaghagvortsakan-khvoshvor-ynkerutjuny-hhum-nerkajacucchutjun-kbaci-60374798.html
ՌԴ մետաղագործական խոշոր ընկերությունը ՀՀ–ում ներկայացուցչություն կբացի
ՌԴ մետաղագործական խոշոր ընկերությունը ՀՀ–ում ներկայացուցչություն կբացի
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T12:19+0400
2023-05-30T12:19+0400
2023-05-30T12:21+0400
ռուսաստան
հայաստան
քաղաքաշինության կոմիտե
շինանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60373509_0:74:1600:974_1920x0_80_0_0_7af66727b23b903a5976839952c5be0c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերությունը Հայաստանի շուկայում 5 տարվա միջնորդավորված աշխատանքից հետո մտադիր է այստեղ ընկերության ներկայացուցչություն բացել: Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը, հայտնում է քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը։Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է ընկերության հետաքրքրվածությունը հայաստանյան շինարարության ոլորտով և բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով գործակցության ուղիների նախանշումը: Ղուլարյանը հյուրերին ծանոթացրել է քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրությանը, վերջին տարիներին մշակված և արդիականացված շինարարական նորմերին, որոնք առնչվում են ընկերության արտադրատեսակներին: Դիտարկվել են նաև առավել հաճախ կիրառվող կոնստրուկցիաներն ու շինարարական արտադրատեսակները՝ հաշվի առնելով երկրաշարժադիմացկունության տեսանկյունից նորմերով սահմանված խիստ պահանջները:Անդրադառնալով երկրում ընթացող լայնածավալ շինարարական ծրագրերին` մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների և ջրամբարների կառուցմանը՝ դիտարկվել են գործընթացներում ընկերության ներգրավման հնարավորությունները: Իվան Դեմչենկոն ընդգծել է իրենց հետաքրքրվածությունը՝ Հայաստանում իրագործելու ներդրումային բաղադրիչով ծրագրեր ինչպես բնակարանաշինության, այնպես էլ ենթակառուցվածքների շինարարության բնագավառում:Կողմերը պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60373509_175:0:1508:1000_1920x0_80_0_0_afd467f9d9c450ff46109e02eb3565e9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, քաղաքաշինության կոմիտե, շինանյութ
ռուսաստան, հայաստան, քաղաքաշինության կոմիտե, շինանյութ
ՌԴ մետաղագործական խոշոր ընկերությունը ՀՀ–ում ներկայացուցչություն կբացի
12:19 30.05.2023 (Թարմացված է: 12:21 30.05.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերությունը Հայաստանի շուկայում 5 տարվա միջնորդավորված աշխատանքից հետո մտադիր է այստեղ ընկերության ներկայացուցչություն բացել: Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը, հայտնում է քաղաքաշինության կոմիտեի մամուլի
ծառայությունը։
Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ընկերության սեփականատեր Իվան Դեմչենկոն տեղեկացրել է, որ շինարարական պողպատից իրենց արտադրատեսակները, ամրանները ներկայացված են աշխարհի ավելի քան 70 երկրում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է ընկերության հետաքրքրվածությունը հայաստանյան շինարարության ոլորտով և բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով գործակցության ուղիների նախանշումը: Ղուլարյանը հյուրերին ծանոթացրել է քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրությանը, վերջին տարիներին մշակված և արդիականացված շինարարական նորմերին, որոնք առնչվում են ընկերության արտադրատեսակներին: Դիտարկվել են նաև առավել հաճախ կիրառվող կոնստրուկցիաներն ու շինարարական արտադրատեսակները՝ հաշվի առնելով երկրաշարժադիմացկունության տեսանկյունից նորմերով սահմանված խիստ պահանջները:
Անդրադառնալով երկրում ընթացող լայնածավալ շինարարական ծրագրերին` մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների և ջրամբարների կառուցմանը՝ դիտարկվել են գործընթացներում ընկերության ներգրավման հնարավորությունները: Իվան Դեմչենկոն ընդգծել է իրենց հետաքրքրվածությունը՝ Հայաստանում իրագործելու ներդրումային բաղադրիչով ծրագրեր ինչպես բնակարանաշինության, այնպես էլ ենթակառուցվածքների շինարարության բնագավառում:
Կողմերը պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը: