https://arm.sputniknews.ru/20230530/pvokhvarchapetneri--handipumy-mvoskvajum-kkajana-ajs-shabat-ory-tshshtvum-e-grigvorjan-60378477.html
Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը շեշտում է՝ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T12:55+0400
2023-05-30T12:55+0400
2023-05-30T13:11+0400
մհեր գրիգորյան
ապաշրջափակում
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60054961_0:0:1600:901_1920x0_80_0_0_b1be2aa35e22bceaf018a7d3ccb08ab9.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նա ընդգծեց, որ անձամբ ինքը պլանավորում է մասնակցել այդ նիստին։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման մեկնարկին հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցություններից հետո 1 շաբաթից կհանդիպեն փոխվարչապետները:Գրիգորյանը նաև անդրադարձավ հարցին՝ ինչի մասին էր խոսքը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, թե ապաշրջափակման վերաբերյալ կողմերի միջև կան խոչընդոտներ և չհաղթահարված խնդիրներ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60054961_80:0:1503:1067_1920x0_80_0_0_63e8356c678776ab0c3bc061acc1d169.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, ապաշրջափակում, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
մհեր գրիգորյան, ապաշրջափակում, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
12:55 30.05.2023 (Թարմացված է: 13:11 30.05.2023) ՀՀ փոխվարչապետը շեշտում է՝ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այդ հանդիպումը հնարավոր է այս շաբաթ կայանա։ Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, և ոչ ավելին»,- նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ անձամբ ինքը պլանավորում է մասնակցել այդ նիստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման մեկնարկին հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցություններից հետո 1 շաբաթից կհանդիպեն փոխվարչապետները:
Գրիգորյանը նաև անդրադարձավ հարցին՝ ինչի մասին էր խոսքը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, թե ապաշրջափակման վերաբերյալ կողմերի միջև կան խոչընդոտներ և չհաղթահարված խնդիրներ։
«Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկի օրվանից պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել է բոլորին, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը 2 կոնցեպտի շրջանակում։ Դրանցից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին (խոսքը երկաթուղու մասին է- խմբ․), որոնք պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, իսկ մյուս սկզբունքն այն է, որ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի ՀՀ իրավազորությունը։ Այդ սկզբունքների շուրջ մենք պատրաստ ենք եղել և հիմա էլ պատրաստ ենք քննարկումների, թեմայի զարգացմանն ու ապաշրջափակմանը։ Սա կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։