00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոկիկ վարորդներ, հարմարավետ ավտոբուսներ. Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը

© Sputnik / Aram NersesyanԵրևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը
Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը
Բաժանորդագրվել
87 նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Փոխքաղաքապետը խոստանում է, որ հասարակական տրանսպորտի ռեֆորմները դրանով նոր սկսվում են։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վերնաշապիկներով և օտար լեզվի իմացությամբ վարորդներ, նոր էկոլոգիապես ավելի մաքուր և ժամանակակից ավտոբուսներ. Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը։
Պարկը համալրված է 87 նոր MAN ավտոբուսներով, որոնք երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Դրանք կսպասարկեն N 5 ավտոբուսային երթուղին (Իսակովի պողոտայից Մաշտոցի պողոտա, Աբովյան փողոց , Մյասնիկյան պողոտա , Գայի պողոտա և մինչև Ջրվեժ)ինչպես նաև նոր ուղղություն` դեպի «Զվարթնոց» օդանավակայան («Զվարթնոց»–Իսակովի պողոտա–Հաղթանակի կամուրջ–Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ)։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի նոր ավտոբուսները
Новые автобусы столичного автобусного парка во время презентации на площади Шаумяна (30 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Երևանի նոր ավտոբուսները
«Մայրաքաղաքում մեծ տեմպով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները, և այս ավտոբուսների ձեռքբերումը գործընթացի կարևորագույն քայլերից էր։ Կարող ենք պնդել, որ Երևանում հին «գազելների» ժամանակաշրջանը այս սեպտեմբերին ամբողջապես կավարտվի։ Հասարակական տրանսպորտի ռեֆորմներն այսքանով չեն ավարտվում, կասեի՝ նոր են սկսվում»,– ավտոբուսային պարկի բացմանն այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի նոր ավտոբուսները
Новые автобусы столичного автобусного парка во время презентации на площади Шаумяна (30 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Երևանի նոր ավտոբուսները
Նա նշեց, որ շարժակազմի փոխարինումը կարևոր փուլ էր, որ 70-80%-ով իրականացրել են, բայց հիմա եկել է ամբողջական նոր համակարգ ներդնելու ժամանակը՝ շարժակազմի էլեկտրոնային կառավարման, մարդկանց րոպեներով տեղեկացնելու, թե որ ժամին որ տրանսպորտը որ կանգառում է լինելու։
Պարկի բացմանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր ելույթում նշեց, որ ավտոբուսների ձեռքբերումը մեկ քայլ է ՀՀ–ում ավելի կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալու ճանապարհին։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ավինյանը, Անդրեա Վիկտորինը և Վիկտոր Ռիխտերը նոր ավտոբուսի մեջ
Вице-мэр Тигран Авинян, послы ЕС и Германии Андреа Викторин и Виктор Рихтер во время презентации новых автобусов столичного автобусного на площади Шаумяна (30 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Տիգրան Ավինյանը, Անդրեա Վիկտորինը և Վիկտոր Ռիխտերը նոր ավտոբուսի մեջ
«Նոր ավտոբուսային պարկի բացումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման գործում, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում։ Ներդրումներ կատարելով նորարարական կառուցվածքներում` մենք ոչ միայն փոխում ենք մեր առօրյան և մեր ներկան, այլ ստեղծում ենք հիմքեր ապագայի համար»,–ասաց նա։
Մինչ ներկաները ծանոթանում էին նոր ավտոբուսների հնարավորություններին, Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն իր ցուցումներն էր տալիս վարորդներին` առաջին հերթին աշխատանքում լինել նույնքան կոկիկ հագնված, որքան բացմանն արարողությանն էին եկել, լինել հետևողական և ուշադիր ուղևորների նկատմամբ։
Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ իրենց համար ամենակարևորը իրենց աշխատանքի որակը և ուղևորների գոհունակությունն է։ Դա հաշվի առնելով` դեպի օդանավակայան երթուղու վարորդները տիրապետում են օտար լեզուների` ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և անգամ պարսկերեն։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի քաղաքապետարանի ավտոբուս ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը
Директор ЗАО Автобус Ованнес Манукян во время презентации новых автобусов столичного автобусного парка на площади Шаумяна (30 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Երևանի քաղաքապետարանի ավտոբուս ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը
«Երևանի ավտոբուս ՓԲԸ–ն դեպի օդանավակայան երթուղի չի ունեցել, սա նոր երթուղի է մեր պարկում։ Իսկ ուղևորատոմսը 300 դրամ է լինելու»,–տեղեկացրեց Մանուկյանը։
Վարորդներից Հովհաննես Համբարձումյանն էլ ընդգծեց, որ իրենց համար աշխատանքը շատ պատասխանատու է, ավտոբուսներին էլ վարորդները վերաբերվում են ինչպես սեփական մեքենաներին։
«Նեգատիվ վերաբերմունք կար հասարակական տրանսպորտի նկատմամբ։ Բայց հիմա դրական արձագանքներ կան։ Ժողովուրդը, որ բարձրանում է արդեն սկսում է` «բարև ձեզ»–ով, մենք էլ դիմում ենք` «հարգելի ուղևորներով»»,–ասաց վարորդը։
© Sputnik / Aram NersesyanՆոր ավտոբուսնների վարոդներից մեկը
Водитель автобуса Ованнес Амбарцумян за рулем нового автобуса во время презентации на площади Шаумяна (30 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Նոր ավտոբուսնների վարոդներից մեկը
Նա ժպիտով նշեց, որ ուղևորներից միայն մեկ դժգոհություն ունեն` արագությունը։ Սակայն, եթե անվտանգություն և որակ են ցանկանում դա համադրելի չէ արագության հետ։
Հավելենք, որ ավտոբուսները համալրված են օդափոխման համակարգով, օդորակիչով, հաշմանդամություն ունեցող, մեծահասակ անձանց համար հարմարություններով և համարվում է էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց։ Ծրագիրը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից, որի ամենախոշոր ներդրողը ԵՄ–ն է։
Լրահոս
0