https://arm.sputniknews.ru/20230530/khaghaghapahnery-hradadari-khakhtum-en-ardzanagrel-lgh-martakerti-shrjanum-rd-pn-60420474.html
Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ
Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T20:36+0400
2023-05-30T20:36+0400
2023-05-30T20:41+0400
արցախ
մարտակերտ
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655153_0:75:1280:795_1920x0_80_0_0_c9e0da6df95a11f8ff7ff097a7c813a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,2 հա տարածք։2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ՌԴ խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2538,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա:Հիշեցնենք` ՊԲ մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, ըստ նախնական տվյալների, 60 մմ տրամաչափի ականանետից 7–ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։
մարտակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655153_0:0:1137:853_1920x0_80_0_0_dd3a4e7265bd372e6764af9924cdd686.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, մարտակերտ, հրադադար
արցախ, մարտակերտ, հրադադար
Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ
20:36 30.05.2023 (Թարմացված է: 20:41 30.05.2023) Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,2 հա տարածք։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ՌԴ խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2538,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք`
ՊԲ մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, ըստ նախնական տվյալների, 60 մմ տրամաչափի ականանետից 7–ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։