https://arm.sputniknews.ru/20230530/karevvor-e-nvazecnel-riskery-misheln-anhamber-spasum-e-pashinjani-u-alievi-het-handipmany-60392765.html
Կարևոր է նվազեցնել ռիսկերը. Միշելն անհամբեր սպասում է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Կարևոր է նվազեցնել ռիսկերը. Միշելն անհամբեր սպասում է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
ԵԽ նախագահը կարևորել է նաև Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T15:54+0400
2023-05-30T15:54+0400
2023-05-30T15:55+0400
շառլ միշել
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_165:52:1327:706_1920x0_80_0_0_38a10604e5556c0c9dacc3d2606d61fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անհամբերությամբ սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները շարունակելու համար։ Նա այդ մասին գրառում է արել թվիթերյան էջում։ԵԽ նախագահը կարևորել է նաև Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ։«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և երկխոսել։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք», - նշել է Միշելը։Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 14–ին Բրյուսելում։Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_0:0:1423:1067_1920x0_80_0_0_88d780c30d102dc4d5c8da8d36c5e16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայաստան
շառլ միշել, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայաստան
Կարևոր է նվազեցնել ռիսկերը. Միշելն անհամբեր սպասում է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
15:54 30.05.2023 (Թարմացված է: 15:55 30.05.2023) ԵԽ նախագահը կարևորել է նաև Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անհամբերությամբ սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները շարունակելու համար։ Նա այդ մասին գրառում է արել
թվիթերյան էջում։
«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, առաջ շարժվել սահմանազատման հարցում, ինչպես նաև նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում»,– գրել է Միշելը։
ԵԽ նախագահը կարևորել է նաև Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ։
«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և երկխոսել։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք», - նշել է Միշելը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի
հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 14–ին Բրյուսելում։
Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: