https://arm.sputniknews.ru/20230530/inchpes-e-rusastani-gvortsvonn-azdel-hh-tntesutjan-vra-2022-tvakanin-60398263.html
Ինչպես է Ռուսաստանի գործոնն ազդել ՀՀ տնտեսության վրա 2022 թվականին
Ինչպես է Ռուսաստանի գործոնն ազդել ՀՀ տնտեսության վրա 2022 թվականին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ, ընդ որում` Հայաստանից արտահանումը՝ գրեթե եռակի։ Երկիր է այցելել ՌԴ շուրջ 800 հազար... 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T20:10+0400
2023-05-30T20:10+0400
2023-05-30T20:10+0400
ինֆոգրաֆիկա
ռուսաստան
հայաստան
տնտեսություն
փոխանցումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60397629_0:0:1410:793_1920x0_80_0_0_77414b76fb445284955b3286023f413b.png
Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով՝ ի սկզբանե սպասվող 7%-ի փոխարեն: Դրանում զգալի դեր է խաղացել ռուսաստանցիների ներհոսքը, ինչպես նաև Ռուսաստանի հետ արտաքին առևտրի աճը արևմտյան երկրների պատժամիջոցների կիրառումից հետո։ Արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ, իսկ արտահանումը՝ գրեթե երեք անգամ, ընդ որում` ի տարբերություն նախորդ տարիների` երկու երկրների առևտրային հաշվեկշիռը գրեթե հավասարվել է. արտահանումը կազմել է 2,4 մլրդ դոլարից մի փոքր ավելի, Ռուսաստանից ներմուծումը՝ 2,6 մլրդ դոլարից մի փոքր ավելի:2022թ–ին Հայաստանում իրականացվել են 1 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներՀայաստանից արտահանման զգալի մասը կազմում է միջնորդական առևտուրը, նաև սեփական արտադրության աճ կա: Զգալիորեն ավելացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները Հայաստան. մասամբ՝ զբոսաշրջության հետկորոնավիրուսային վերականգնման հաշվին, բայց մեծամասամբ նաև ռուսաստանցիների հաշվին (նրանց ներհոսքն աճել է 2,2 անգամ)։ Ի վերջո, աճել է նաև դեպի զուտ դրամական փոխանցումների ծավալը։ Այստեղ Ռուսաստանի և այլ երկրների միջև հակադրությունը հատկապես նկատելի է. այլ երկրներից այն գումարային առումով բացասական է եղել (ավելի շատ ուղարկվել է արտերկիր, քան ստացվել է այնտեղից), այնինչ Ռուսաստանից փոխանցումների ներհոսքը աճել է գրեթե յոթ անգամ: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:Ռելոկանտների ազդեցությունը 2022-ի տնտեսական աճի մեջ կազմել է 6-7 տոկոս. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60397629_105:0:1306:901_1920x0_80_0_0_7b70418d37adf785b89eeaf292474e5d.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, ռուսաստան, հայաստան, տնտեսություն, փոխանցումներ
ինֆոգրաֆիկա, инфографика, ռուսաստան, հայաստան, տնտեսություն, փոխանցումներ
Ինչպես է Ռուսաստանի գործոնն ազդել ՀՀ տնտեսության վրա 2022 թվականին
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ, ընդ որում` Հայաստանից արտահանումը՝ գրեթե եռակի։ Երկիր է այցելել ՌԴ շուրջ 800 հազար քաղաքացի, իսկ դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է 3 մլրդ դոլարը։
Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով՝ ի սկզբանե սպասվող 7%-ի փոխարեն: Դրանում զգալի դեր է խաղացել ռուսաստանցիների ներհոսքը, ինչպես նաև Ռուսաստանի հետ արտաքին առևտրի աճը արևմտյան երկրների պատժամիջոցների կիրառումից հետո։ Արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ, իսկ արտահանումը՝ գրեթե երեք անգամ, ընդ որում` ի տարբերություն նախորդ տարիների` երկու երկրների առևտրային հաշվեկշիռը գրեթե հավասարվել է. արտահանումը կազմել է 2,4 մլրդ դոլարից մի փոքր ավելի, Ռուսաստանից ներմուծումը՝ 2,6 մլրդ դոլարից մի փոքր ավելի:
Հայաստանից արտահանման զգալի մասը կազմում է միջնորդական առևտուրը, նաև սեփական արտադրության աճ կա: Զգալիորեն ավելացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները Հայաստան. մասամբ՝ զբոսաշրջության հետկորոնավիրուսային վերականգնման հաշվին, բայց մեծամասամբ նաև ռուսաստանցիների հաշվին (նրանց ներհոսքն աճել է 2,2 անգամ)։ Ի վերջո, աճել է նաև դեպի զուտ դրամական փոխանցումների ծավալը։ Այստեղ Ռուսաստանի և այլ երկրների միջև հակադրությունը հատկապես նկատելի է. այլ երկրներից այն գումարային առումով բացասական է եղել (ավելի շատ ուղարկվել է արտերկիր, քան ստացվել է այնտեղից), այնինչ Ռուսաստանից փոխանցումների ներհոսքը աճել է գրեթե յոթ անգամ: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում: