https://arm.sputniknews.ru/20230530/hh-varchapetn-u-nakhagahn-yndunel-en-slvoveniaji-azh-nakhagahin-inch-temaner-en-qnnarkvel-60415381.html
ՀՀ վարչապետն ու նախագահն ընդունել են Սլովենիայի ԱԺ նախագահին. ինչ թեմաներ են քննարկվել
ՀՀ վարչապետն ու նախագահն ընդունել են Սլովենիայի ԱԺ նախագահին. ինչ թեմաներ են քննարկվել
Sputnik Արմենիա
Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ: 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T19:52+0400
2023-05-30T19:52+0400
2023-05-30T20:06+0400
նախագահ
վարչապետ
սլովենիա
ուրշկա կլակոչար զուպանչիչ
եմ առաքելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60414397_0:0:1670:940_1920x0_80_0_0_8eee9221fca38e02cb2400581af45be6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը այսօր քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:«Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,– ասված է հաղորդագրությունում։Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովենիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:Ավելի վաղ սլովենացի պաշտոնյային ընդունել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուրշկա Կլակոչար Զուպանչին նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը։Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և Ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ:
սլովենիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60414397_57:0:1541:1113_1920x0_80_0_0_58e7c629862c233647e9d079a044b0a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, վարչապետ, սլովենիա, ուրշկա կլակոչար զուպանչիչ, եմ առաքելություն
նախագահ, վարչապետ, սլովենիա, ուրշկա կլակոչար զուպանչիչ, եմ առաքելություն
ՀՀ վարչապետն ու նախագահն ընդունել են Սլովենիայի ԱԺ նախագահին. ինչ թեմաներ են քննարկվել
19:52 30.05.2023 (Թարմացված է: 20:06 30.05.2023) Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը այսօր քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
«Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովենիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուրշկա Կլակոչար Զուպանչին նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը։
«Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք: Այսօր առավոտյան ծանոթացել եմ ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ` շատ կարևոր է, որ մարդիկ այցելեն նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»,– ասել է նա։
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից
Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և Ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ: