00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Գրիգորյան
Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել
17:55
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Քիսինջերին սպասելիս. 100-ամյա գործիչը կանխորոշեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցՀենրի Քիսինջեր
Հենրի Քիսինջեր - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Հենրի Քիսինջեր
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ ամերիկացի ամենահայտնի դիվանագետներից մեկը՝ Հենրի Քիսինջերը, դարձավ ուղիղ 100 տարեկան։ Այդ մարդը իր գաղափարներով կանխորոշեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը անցած դարի երկրորդ կեսին։
Քիսինջերը, որն իր մասին այսպես է արտահայտվել` «առաջին հերթին ամերիկացի եմ, երկրորդ՝ պետքարտուղար, և երրորդ՝ ազգությամբ հրեա», միշտ աչքի էր ընկնում պարզապես զարմանալի իրատեսությամբ։ Ընդամենը մեկ օրինակ։ Երբ ամերիկացիները ստեղծեցին ատոմային ռումբը և ողջ աշխարհին ցուցադրեցին դրա օգտագործման սարսափելի հետևանքները Ճապոնիայում, բազմաթիվ քաղաքական գործիչներ հավատացին, որ միջուկային զենքը Խորհրդային Միությանը զսպելու ամենարդյունավետ գործիքն է։ Եվ միայն Քիսինջերն էր հեգնում նման պնդումներն ու փաստում՝ ախր, մեր հակառակորդները շատ շուտ կհասկանան, որ մենք երբեք էլ չենք համարձակվի զանգվածաբար կիրառել միջուկային զենքը, որովհետև դա աշխարհի վերջն է։
Հայկական Քիսինջերին սպասելիս. 100-ամյա գործիչ, որը կանխորոշեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը
Համոզված եմ՝ հայաստանյան և արցախյան բազմաթիվ քաղաքագետներին, որոնք օրուգիշեր ջանում են բացատրել աշխարհին ադրբեջանցիների անբարոյական կեցվածքը, բոլորովին դուր չի գա Քիսինջերի այս համոզմունքը՝ բարոյականությունը բացարձակ որևէ նշանակություն չունի, պետություններն իրենց քաղաքականությունն իրականացնելիս պետք է ղեկավարվեն միմիայն ազգային շահերով, և եթե այդ ազգային շահերը պահանջում են շեղում բարոյաէթիկական արժեքներից ու կանոններից, պետությունն առանց վարանելու պետք է շեղվի։
Անկեղծ ասեմ, երբեմն ինձ թվում է, որ մինչ մենք՝ հայերս, ավարտում էինք, ասենք, Երևանի «փոսի դպրոցը», Ադրբեջանի ղեկավարները հաճախում էին Քիսինջերի հիմնած իրատեսության դպրոցը։ Պե՞տք է շրջափակել Արցախը, ուրեմն թքած 2020 թվականի նոյեմբերյան հայտարարության դրույթների վրա։ Ադրբեջանակա՞ն եմ համարում Սև լիճն ու այսինչ բարձունքները, հերն էլ անիծած բոլոր քարտեզների։
Ու՝ մեկ մեջբերում էլ Հենրի Քիսինջերի ասածներից. «Հասարակ մարդիկ կարծում են, թե պետությունների միջև հարաբերությունները մարդկային հարաբերությունների նման պետք է հիմնվեն բարոյականության սկզբունքների վրա։ Միշտ չէ, որ այդպես է, հաճախ պետությունը ստիպված է լինում ընտրել չարյաց փոքրագույնը»։ Իր գիտական հետազոտություններում Քիսինջերը միշտ առաջ է տարել հետևյալ միտքը՝ աշխարհում սկզբունքորեն ոչինչ չի փոխվել Թուկիդիդեսի և Նիկոլո Մաքիավելիի ժամանակներից. պետության ռազմական և տնտեսական հնարավորություններն են որոշում նրա արտաքին քաղաքականությունը, իսկ միջազգային ինստիտուտները երկրորդական են և անկայուն։
Դե հիմա ասեք՝ ինչպե՞ս չհամաձայնենք Քիսինջերի այս գաղափարին, երբ սեփական մաշկի վրա զգացել ենք մեր արածի հետևանքները՝ փոխանակ մեր ռազմական կարողությունները զարգացնենք ու անառիկ բերդ դարձնենք Ղարաբաղը, տասնամյակներ վատնեցինք Արցախի անջատման օրինականությունն ապացուցելու և մեր բանակի աննախադեպ մարտունակությունը քարոզելու վրա, այնինչ, Մինսկի խումբը, որի հետ մեծ հույսեր էինք կապում, անմիջապես անգործունյա դարձավ ադրբեջանական հրետանու և թուրքական դրոնների հենց առաջին հարվածներից։ Ու այդքանից հետո էլ շարունակ փորձում ենք աշխարհին գայթակղել մեր դեմոկրատիայով, մինչդեռ Ադրբեջանը հրաշալի է սերտել Քիսինջերի դասերը։
Անորոշության անտանելի բեռը. իշխանությունն ու ընդդիմությունը չեն հստակեցնում մեր ապագան
Ի դեպ, մերոնք էլ ցանկության դեպքում կարող են ամերիկացի փորձառու դիվանագետից սովորել գոնե ոչ շահեկան պատերազմից արժանապատիվ դուրս գալու արվեստի նրբությունները։ Երևի հիշում եք՝ Ղարաբաղյան վերջին պատերազմում Հայաստանի ղեկավարությունից ընդամենը մի պարզունակ արտահայտություն լսեցինք. «Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։ Հենրի Քիսինջերը Վիետնամի անիմաստ պատերազմից պատվով դուրս գալու համար մանրակրկիտ ծրագիր մշակեց՝ անսպասելիորեն առաջարկեց, մի կողմից, խիստ բարելավել հարաբերությունները կոմունիստական Չինաստանի հետ, մյուս կողմից, կյանքի կոչել այսպես կոչված «խելագարի դոկտրինը», այսինքն, համոզել Կրեմլին, որ Ամերիկայի նախագահ Ռիչարդ Նիքսոնը անզուսպ և արկածախնդիր անձնավորություն է, որը ցանկացած պահի կարող է միջուկային զենք կիրառել, եթե Մոսկվան չհամոզի սոցիալիստական Վիետնամին անմիջապես դադարեցնել պատերազմը։
Հաշվարկը շատ ճիշտ էր. ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականին, Հենրի Քիսինջերը և վիետնամցի բանագնաց Լե Դիկ Թհոն ստորագրեցին խաղաղության Փարիզյան համաձայնագիրը, ինչի համար արժանացան Նոբելյան մրցանակի, ամերիկացիներն էլ վերջապես հանգիստ շունչ քաշեցին՝ իրենց որդիները այլևս չէին մեկնելու աշխարհի ծայրը ինչ-որ անհայտ պետության՝ Վիետնամի երկու մասերի միջև կռիվներին մասնակցելու համար։ Ճիշտ է, ինքը՝ Հենրի Քիսինջերը, հրաշալի հասկանում էր, թե ինչ է նշանակում ամերիկյան զորքերի դուրսբերումը Վիետնամից։ Նա խոստովանեց իր գործընկերներից մեկին. «Շատ կզարմանամ, եթե Հարավային Վիետնամի իշխանություններին հաջողվի գոյատևել գոնե մեկուկես տարի»։
Հետագայում պարզվեց, որ Քիսինջերը նույնիսկ շատ լավատես էր՝ ընդամենը մի քանի ամիս անց սոցիալիստական հյուսիսը կուլ տվեց կապիտալիստական հարավին։ Հետո՞ ինչ, ամերիկացի դիվանագետը վաղուց էր ասում՝ յուրաքանչյուր պետություն ղեկավարվում է միայն ու միայն իր սեփական շահերով։ Իսկ մենք մնանք մեր հայկական Հենրի Քիսինջերին սպասող։
Սուրբ Սոֆյայի՝ մզկիթ դարձած տաճարը - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Կոստանդնուպոլսի անկումը. ինչպես Թուրքիան դարձավ ամենաազդեցիկ տերությունը Եվրոպայում
Լրահոս
0