00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Սլովենիան վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն կսկսեն

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանն ու Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը
Ալեն Սիմոնյանն ու Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Ալեն Սիմոնյանն ու Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը
Բաժանորդագրվել
Երկու երկրների Ազգային ժողովների նախագահները խոսել են նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա։ Այս հայտարարությունն արեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` ամփոփելով Սլովենիայի ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ բանակցությունների արդյունքները։
Նա նշեց, որ հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին։
«Կարևորվել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,– ասաց Սիմոնյանը։
Երկու երկրների ԱԺ նախագահները խոսել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։
«Արդեն մոտ կես տարի է, ինչ Արցախի ամբողջ բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Հաշվի առնելով Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողությունները` ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,– նշեց Սիմոնյանը։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց 2022 թվականի հոկտեմբերին արցախցի մի խումբ երեխաներին աջակցելու համար (նրանք Սլովենիայում մասնակցել են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական, սոցիալական վերականգնման ծրագրին)։ Սիմոնյանը նաև ուրախությամբ հայտնեց, որ ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։
ԱԺ նախագահի խոսքով` հանդիպման ժամանակ ինքը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` հետևողականորեն նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
«Մենք որևէ տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Խնդրել եմ գործընկերոջս միջազգային բոլոր հարթակներում աջակցել խաղաղությանն ուղղված քայլերին Հայաստանի կողմից։ Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ դրական արձագանք ստացա։ Իմ գործընկերը ևս կարևորում է խաղաղությունը։ Կարծում եմ` այս հարցում իրար կսատարենք և, ինչպես գործընկերս նշեց, կամուրջ կհանդիսանանք մեր երկու տարածաշրջանների միջև խաղաղության հարցի ամրապնդման գործում»,– եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
Սլովենիայի ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչն իր հերթին նշեց, որ իրենց երկիրը ոչ մշտական անդամակցության համար դիմել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ ։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանի կաջակցի ընտրություններին, որը կանցկացվի հունիսի 6-ին։
Զուպանչիչը խոստացավ, որ եթե Սլովենիան դառնա ՄԱԿ–ի ԱԽ ոչ մշտական անդամ, իր ամբողջ ներուժով կաջակցի այն լուծումներին, որոնք խաղաղություն կբերեն։ Նա նշեց, որ հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, իրենց աջակցությունն են հայտնում ԵՄ նոր դիտորդական առաքելության համար։
Հիշեցնենք` Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը Հայաստան է ժամանել այսօր։ Նա Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից առաջ այցելել է Ծիծեռնակաբերդ։
Լրահոս
0