https://arm.sputniknews.ru/20230530/erevann-u-dvoni-rvostvovy-hamategh-tsragrer-kirakanacnen-60410608.html
Երևանն ու Դոնի Ռոստովը համատեղ ծրագրեր կիրականացնեն
Երևանն ու Դոնի Ռոստովը համատեղ ծրագրեր կիրականացնեն
Sputnik Արմենիա
Գալիք տարումնախատեսվում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T18:40+0400
2023-05-30T18:40+0400
2023-05-30T18:42+0400
երևան
դոնի ռոստով
ծրագիր
միջոցառում
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60409587_0:0:900:506_1920x0_80_0_0_554ef2274a607d7e14e8201ef2c05ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանն ու Դոնի Ռոստովը կխորացնեն բարեկամական հարաբերությունները և համատեղ ծրագրեր կիրականացնեն։ Այս մասին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը խոսել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Հովհաննիսյանը խոսել է քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025թթ. ծրագիրի մասին, ընդգծել Երևանի պատրաստակամությունը` աշխուժացնելու փոխգործակցությունը:Ռուս պաշտոնյան ներկայացրել է Դոնի Ռոստովի տնտեսական, արդյունաբերական ներուժն ու զագացման նոր հնարավորությունները։ Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում կձևավորվեն փոխշահավետ գործակցության հեռանկարային ծրագրեր:Քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն տեղեկացրել է, որ 2024թ–ին նախատեսվում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները։ Նա կարևորել է նաև հայ համայնքի դերը երկկողմ կապերի զարգացման գործում:Կոկիկ վարորդներ, հարմարավետ ավտոբուսներ. Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումըԿողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ:Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ շրջել թանգարան-ինստիտուտում:
երևան
դոնի ռոստով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60409587_11:0:812:601_1920x0_80_0_0_dd069bf0d15a48cd47324c539e087c53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, դոնի ռոստով, ծրագիր, միջոցառում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
երևան, դոնի ռոստով, ծրագիր, միջոցառում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Երևանն ու Դոնի Ռոստովը համատեղ ծրագրեր կիրականացնեն
18:40 30.05.2023 (Թարմացված է: 18:42 30.05.2023) Գալիք տարումնախատեսվում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանն ու Դոնի Ռոստովը կխորացնեն բարեկամական հարաբերությունները և համատեղ ծրագրեր կիրականացնեն։ Այս մասին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը խոսել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի հետ, հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանը խոսել է քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025թթ. ծրագիրի մասին, ընդգծել Երևանի պատրաստակամությունը` աշխուժացնելու փոխգործակցությունը:
«Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները՝ պետք է շարունակել գործակցության խորացումն ու ամրապնդումը: Վստահ եմ՝ երևանյանայցը կլինի արդյունավետ և կաշխատենք տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար, նաև կնախանշենք հետագա անելիքները»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Ռուս պաշտոնյան ներկայացրել է Դոնի Ռոստովի տնտեսական, արդյունաբերական ներուժն ու զագացման նոր հնարավորությունները։ Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում կձևավորվեն փոխշահավետ գործակցության հեռանկարային ծրագրեր:
Քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն տեղեկացրել է, որ 2024թ–ին նախատեսվում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները։ Նա կարևորել է նաև հայ համայնքի դերը երկկողմ կապերի զարգացման գործում:
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ:
Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ շրջել թանգարան-ինստիտուտում: