https://arm.sputniknews.ru/20230530/arajika-amisnerin-hajkakan-arbanjaki-karavarumy-kirakanacvi-hh-taratsqic-nakharar-60392386.html
Առաջիկա ամիսներին հայկական արբանյակի կառավարումը կիրականացվի ՀՀ տարածքից. նախարար
Առաջիկա ամիսներին հայկական արբանյակի կառավարումը կիրականացվի ՀՀ տարածքից. նախարար
Sputnik Արմենիա
Կառավարման կենտրոնի պաշտոնական բացումը կկատարվի, երբ պատրաստ կլինի նաև ընդունիչ կայանը։ 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T15:53+0400
2023-05-30T15:53+0400
2023-05-30T15:58+0400
արբանյակ
ռոբերտ խաչատրյան
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51475670_0:0:1601:901_1920x0_80_0_0_d1b3919751976c6d70d0cdd2fa842633.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանն ամբողջությամբ ապահովված է հայկական արբանյակի կառավարումը ՀՀ տարածքից իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով։ Այսօր ԱԺ-ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։Կառավարումն իրականացնելու համար հարկավոր է կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան ունենալ։Նրա խոսքով` դրանցից առաջինն արդեն լիարժեք կահավորված է, բայց պաշտոնապես դեռ չի բացվել։Մինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ«Մենք բացման պաշտոնական արարողություն ուզում ենք անել, երբ ամբողջությամբ և՛ կառավարման կենտրոնը կլինի, և՛ ընդունիչ կայանը։ Դրա համար հիմա շատ չի շրջանառում այդ նորությունը, որ կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է։ Սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում, որ նաև ընդունիչ կայանը ստանանք։ Ամեն ինչ պատրաստ է, մեր գործընկերների մոտ է, հիմա այդ թղթաբանական աշխատանքներն են արվում, որպեսզի բեռնափոխադրումն արվի։ Դրանից հետո արդեն ամբողջությամբ կահավորված կլինի»,– ասաց Խաչատրյանը։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց` որքանով է արդարացվել հայկական արբանյակի վրա կատարված ծախսը։«Ես կածում եմ, որ մեկ տարվա մեջ ասել, որ այդ ներդրումն արդարացված է, կամ այդ ներդրումն ամբողջությամբ մեն ք հետ կբերենք, իրատեսական չէ»,– պատասխանեց ԲՏԱ նախարարը։Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար ստեղծել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը կայացավ 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվեց «ArmSat-1»։ԲՏԱ նախարարության պարզաբանման համաձայն` արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարները հնարավոր է օգտագործել գյուղատնտեսության (չօգտագործվող հողերի վերհանում, բերքի կանխատեսում և այլն), բնապահպանության (կանաչապատ տարածքների, ջրային և բնական այլ ռեսուրսների մշտադիտարկում և այլն), քաղաքային պլանավորման և սահմանների մշտադիտարկման համար։Առաջին արբանյակ, զենքերի արտադրություն, ՏՏ ոլորտի զարգացում. հարցազրույց ԲՏԱ նախարարի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51475670_79:0:1502:1067_1920x0_80_0_0_b24d082f76e2ea81545c6e896f8e0840.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արբանյակ, ռոբերտ խաչատրյան, հայաստան, աժ (ազգային ժողով)
արբանյակ, ռոբերտ խաչատրյան, հայաստան, աժ (ազգային ժողով)
Առաջիկա ամիսներին հայկական արբանյակի կառավարումը կիրականացվի ՀՀ տարածքից. նախարար
15:53 30.05.2023 (Թարմացված է: 15:58 30.05.2023) Կառավարման կենտրոնի պաշտոնական բացումը կկատարվի, երբ պատրաստ կլինի նաև ընդունիչ կայանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանն ամբողջությամբ ապահովված է հայկական արբանյակի կառավարումը ՀՀ տարածքից իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով։ Այսօր ԱԺ-ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Կառավարումն իրականացնելու համար հարկավոր է կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան ունենալ։
Նրա խոսքով` դրանցից առաջինն արդեն լիարժեք կահավորված է, բայց պաշտոնապես դեռ չի բացվել։
«Մենք բացման պաշտոնական արարողություն ուզում ենք անել, երբ ամբողջությամբ և՛ կառավարման կենտրոնը կլինի, և՛ ընդունիչ կայանը։ Դրա համար հիմա շատ չի շրջանառում այդ նորությունը, որ կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է։ Սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում, որ նաև ընդունիչ կայանը ստանանք։ Ամեն ինչ պատրաստ է, մեր գործընկերների մոտ է, հիմա այդ թղթաբանական աշխատանքներն են արվում, որպեսզի բեռնափոխադրումն արվի։ Դրանից հետո արդեն ամբողջությամբ կահավորված կլինի»,– ասաց Խաչատրյանը։
Արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստան տեղափոխելու համար տեխնիկական ապահովությունից բացի, իրականացվում են նաև կադրերի վերապատրաստումներ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց` որքանով է արդարացվել հայկական արբանյակի վրա կատարված ծախսը։
«Ես կածում եմ, որ մեկ տարվա մեջ ասել, որ այդ ներդրումն արդարացված է, կամ այդ ներդրումն ամբողջությամբ մեն ք հետ կբերենք, իրատեսական չէ»,– պատասխանեց ԲՏԱ նախարարը։
Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար ստեղծել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը կայացավ 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվեց «ArmSat-1»։
ԲՏԱ նախարարության պարզաբանման համաձայն` արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարները հնարավոր է օգտագործել գյուղատնտեսության (չօգտագործվող հողերի վերհանում, բերքի կանխատեսում և այլն), բնապահպանության (կանաչապատ տարածքների, ջրային և բնական այլ ռեսուրսների մշտադիտարկում և այլն), քաղաքային պլանավորման և սահմանների մշտադիտարկման համար։