00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի կունենանք ծիրանի միջինից մի փոքր ցածր բերք. նախկին փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsԾիրան
Ծիրան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Ծիրան
Բաժանորդագրվել
Շուտով կմեկնարկի որոշ պտղատեսակների մթերման սեզոնը, սակայն գյուղացիական տնտեսությունները կանգնած են նույն խնդիրների առջև, որոնք չեն լուծվում տարիներ շարունակ։
Տակավին անհանգստություն է պատճառում այն իրողությունը, որ ընդամենը երեք ամիս է մնացել մթերումների սեզոնի մեկնարկին, սակայն վերամշակող շատ ձեռնարկություններ դեռ պայմանագրեր չեն կնքել հողագործների հետ։ Sputnik Արմենիայի մամլո կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` անդրադառնալով տարբեր մշակաբույսերից ակնկալվող բերքատվության ծավալներին և իրացման խնդիրներին։
Պետրոսյանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի սկզբին խնդիրներ առաջացան ցրտահարությունների պատճառով, բայց բարեբախտաբար նույն ժամանակահատվածում ամպամածության ու մառախուղի շնորհիվ ջերմաստիճանի զգալի անկում չգրանցվեց և հաջողվեց խուսափել, մասնավորապես, ծիրանի բերքի մեծ կորուստներից։ Արդյունքում կունենանք ծիրանի միջինից մի փոքր ցածր բերք։
Կարկուտն ավելի շուտ եկավ, քան կայանները կլիցքավորեին. Արարատում ծիրանի բերքը վնասվել է
«Թեև խաղողի բերքն ընդհանուր առմամբ կլինի տարեկան միջին մակարդակի, այդուհանդերձ կան առանձին համայնքներ, որտեղ այգիներից ակնկալվում է բարձր բերքատվություն։ Մի շարք գյուղացիական տնտեսությունների երկարամյա պայքարի արդյունքում Երևանի կոնյակի գործարանը սկսել է ավելի բարձր մթերման գին առաջարկել` կատարելով առաջատարի գործառույթ, բայց մյուս ընկերությունները նախկինի պես աշխատում են ամեն կերպ գցել խաղողի մթերման գինը` խնդիրներ հարուցելով գյուղացիների համար։ Պետությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի տնտեսվարողների ու գյուղացիների միջև ժամանակին կնքվեն հուսալի պայմանագրեր, պետք է օգնի խաղողագործներին բերքի իրացման հարցում»,– ասաց նախկին փոխնախարարը։
Պետրոսյանի դիտարկմամբ` առկա խնդիրներին գումարվում են նաև արհեստական խոչընդոտները։ Նա վկայակոչեց վերջերս ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ ՀՀ–ում գործող ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունը դադարեցնելու է կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան։ Եթե նման բան իրոք տեղի ունենա, ապա մեր խաղողագործներն ու կոնյակագործներն, ըստա նրա, կհայտնվեն շատ ծանր իրավիճակում, մանավանդ որ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքի շուրջ 80 տոկոսը սպառվում է հենց ռուսական շուկայում։
«Խնդիրներ են առաջանալու նաև հացահատիկի արտադրության ոլորտում։ Ճիշտ է, ցանքատարածությունները մի փոքր ավելացան անցյալ տարի իրականացված ծրագրի շնորհիվ, բայց մյուս կողմից էլ անկում ապրեցին մթերման գները, և ՌԴ–ից ավելի մատչելի գնով հացահատիկ է ներկրվում։ Տարվա այս ժամանակահատվածում սովորաբար մթերման գները բարձրանում էին մինչև բերքի հասունացումը, բայց հիմա ցածր ինքնարժեքի պարագայում կարելի է կանխատեսել, թե ինչպիսի խնդիրներ կլինեն մոտ ապագայում»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի կարծիքով` խնդիրներ են առաջանալու նաև բանջարեղենի, մասնավորապես կարտոֆիլի արտադրության ոլորտում։ Կունենանք բավարար բերք, ինչը լիովին կբավարարի ներքին սպառման պահանջարկը։
Արտահանման պրոբլեմը դեռևս կա և նոր մտահոգությունների տեղիք է տալիս։ Անգամ գարնան ամիսներին, երբ համեմատաբար քիչ ծանրաբեռնված ժամանակահատված է Լարսի անցակետում, անխափան բեռնափոխադրումների առումով որոշակի լարվածությունը պահպանվում է, մինչդեռ ծիրանի, մյուս պտղատեսակների և բանջարեղենի արտահանման գործընթացը սարերի հետևում չէ։
Լրահոս
0