https://arm.sputniknews.ru/20230530/13-or-nstacujc-hanun-arcakhi-ezdi-iravapashtpany-hamakhmbman-kvoch-e-anum-60394997.html
13 օր նստացույց հանուն Արցախի. եզդի իրավապաշտպանը համախմբման կոչ է անում
13 օր նստացույց հանուն Արցախի. եզդի իրավապաշտպանը համախմբման կոչ է անում
Sputnik Արմենիա
Այսեր Իսայանի խոսքով` իր բողոքն ուղղված է մարդասեր ներկայացող աշխարհին, որը համառորեն չտեսնելու է տալիս շուրջ 6 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիների ցավն ու... 30.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-30T16:16+0400
2023-05-30T16:16+0400
2023-05-30T16:53+0400
նստացույց
այսեր իսայան
հայաստան
արցախ
եզդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60394274_0:173:1600:1073_1920x0_80_0_0_d1ba7e2d75fbfd6b4503d0e368dfed76.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի մոտ 13 օր շարունակ հանուն շրջափակված Արցախի նստացույց անող եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն այսօր դադարեցրեց նստացույցն ու հանդես եկավ հայտարարությամբ։Նշենք, որ Իսայանը մայիսի 18-ից Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» հուշարձանի տարածքում անժամկետ նստացույց էր սկսել՝ ի պաշտպանություն Արցախի շրջափակման մեջ գտնվող 120 հազար քաղաքացիների։Նրա խոսքով` 13–օրյա նստացույցի ընթացքում իրեն այցելել են 44–օրյա պատերազմում զոհված, անhետ կորած զինծառայողների ծնողներ, նախկին պաշտոնյաներ, ուսանողներ, դասախոսներ։ Ինքը հասկացել է, որ Արցախի վերածննդի հույս կա, որ պետք է համախմբի հայ ժողովրդին Արցախի փրկության ճակատի շուրջ։ Իսկ Նեմեսիս գործողությունը պետք է լինի շարունակական։Նրա խոսքով` հուժկու պայքար է պետք սկսել առանց շարժումը կուսակցականացնելու։Հայ ժողովուրդը պետք է համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. դա Հայաստանի հզորացումն է, Արցախի ապաշրջափակումը, գերությունից արցախահայության դուրսբերումն ու պատմական տարածքների վերադարձն ու անձեռնմխելիությունը։ Այսեր Իսայանը հայտատարեց, որ պատրաստ է սեղմել ցանկացած ուժեղ ձեռք, որն իր գործողություններով կհանգեցնի Հայաստանի հզորացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60394274_0:0:1600:1200_1920x0_80_0_0_daaba84ee6b0efdcea91d31e280bc3f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նստացույց, այսեր իսայան, հայաստան, արցախ, եզդի
նստացույց, այսեր իսայան, հայաստան, արցախ, եզդի
13 օր նստացույց հանուն Արցախի. եզդի իրավապաշտպանը համախմբման կոչ է անում
16:16 30.05.2023 (Թարմացված է: 16:53 30.05.2023) Այսեր Իսայանի խոսքով` իր բողոքն ուղղված է մարդասեր ներկայացող աշխարհին, որը համառորեն չտեսնելու է տալիս շուրջ 6 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիների ցավն ու տառապանքը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի մոտ 13 օր շարունակ հանուն շրջափակված Արցախի նստացույց անող եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն այսօր դադարեցրեց նստացույցն ու հանդես եկավ հայտարարությամբ։
Նշենք, որ Իսայանը մայիսի 18-ից Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» հուշարձանի տարածքում անժամկետ նստացույց էր սկսել՝ ի պաշտպանություն Արցախի շրջափակման մեջ գտնվող 120 հազար քաղաքացիների։
«Արցախում մեծ կալանավայր է ձևավորվել կույր, խուլ ու համար աշխարհի թողտվությամբ։ Բայց հայ ժողովուրդն անտարբեր չէ Արցախի ճակատագրի հանդեպ, և ես դրանում համոզվեցի։ Մենք կարող ենք համախմբվել հանուն Արցախի ու շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիների»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իսայանը։
Նրա խոսքով` 13–օրյա նստացույցի ընթացքում իրեն այցելել են 44–օրյա պատերազմում զոհված, անhետ կորած զինծառայողների ծնողներ, նախկին պաշտոնյաներ, ուսանողներ, դասախոսներ։ Ինքը հասկացել է, որ Արցախի վերածննդի հույս կա, որ պետք է համախմբի հայ ժողովրդին Արցախի փրկության ճակատի շուրջ։ Իսկ Նեմեսիս գործողությունը պետք է լինի շարունակական։
«Ես 24 ժամ եղել եմ այստեղ։ Նույնիսկ դստերս Վերջին զանգի օրը տուն չեմ գնացել, բայց իմ ընտանիքն ինձ հասկացել է, իմ աղջիկն ինձ ասել է, որ այս գործն ավելի կարևոր է։ Նա էլ է գիտակցում, որ այժմ հարյուրավոր իր հասակակիցներ մնացել են շրջափակված Արցախում»,–ասաց նա։
Նրա խոսքով` հուժկու պայքար է պետք սկսել առանց շարժումը կուսակցականացնելու։
Հայ ժողովուրդը պետք է համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. դա Հայաստանի հզորացումն է, Արցախի ապաշրջափակումը, գերությունից արցախահայության դուրսբերումն ու պատմական տարածքների վերադարձն ու անձեռնմխելիությունը։ Այսեր Իսայանը հայտատարեց, որ պատրաստ է սեղմել ցանկացած ուժեղ ձեռք, որն իր գործողություններով կհանգեցնի Հայաստանի հզորացմանը։