https://arm.sputniknews.ru/20230529/turqiaji-nakhagahakan-yntrutjunneric-hetvo-germaniajum-3-mard-e-danakaharvel-60347728.html
Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Գերմանիայում 3 մարդ է դանակահարվել
Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Գերմանիայում 3 մարդ է դանակահարվել
Sputnik Արմենիա
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T18:55+0400
2023-05-29T18:55+0400
2023-05-29T18:58+0400
թուրքիա
գերմանիա
դանակահարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2211/83/22118305_0:0:1600:901_1920x0_80_0_0_db32cba4ce4bb0ddf09ccc2f2c4f3512.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում բախումների հետևանքով երեք մարդ է դանակահարվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանությունը։Գերատեսչության հաղորդմամբ՝ ընտրություններում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Շտուտգարտի փողոցներ, երթևեկել զարդարված մեքենաներով, դրոշներով քայլել փողոցներով: Բացի այդ, արձանագրվել են մի քանի բախումներ, ընդհանուր առմամբ 13 քրեական գործ է հարուցվել:«Ժամը 22:10-ի սահմաններում մի խումբ մարդիկ մոտեցել են զարդարված մեքենաներից մեկին։ Վիճաբանության ժամանակ 26-ամյա վարորդը դանակահարվել է։ 18 և19 տարեկան երկու երիտասարդներ, որոնք ենթադրաբար այդ խմբում են եղել, նույնպես դանակահարվել են», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ։Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Հիշեցնենք` Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը հաղթեց՝ ստանալով քվեների ավելի քան 52 տոկոսը: Ընտրությունների վերջնական արդյունքները հունիսի 1-ից շուտ չեն հրապարակվի։Քըլըչդարօղլուն հայտարարել Է Թուրքիայում «անարդար ընտրական գործընթացի» մասին
թուրքիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2211/83/22118305_90:0:1513:1067_1920x0_80_0_0_84adbd8c78b2aa89af91d20398326aa5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, գերմանիա, դանակահարություն
թուրքիա, գերմանիա, դանակահարություն
Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Գերմանիայում 3 մարդ է դանակահարվել
18:55 29.05.2023 (Թարմացված է: 18:58 29.05.2023) Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում բախումների հետևանքով երեք մարդ է դանակահարվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ընտրություններում հաղթած
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Շտուտգարտի փողոցներ, երթևեկել զարդարված մեքենաներով, դրոշներով քայլել փողոցներով: Բացի այդ, արձանագրվել են մի քանի բախումներ, ընդհանուր առմամբ 13 քրեական գործ է հարուցվել:
«Ժամը 22:10-ի սահմաններում մի խումբ մարդիկ մոտեցել են զարդարված մեքենաներից մեկին։ Վիճաբանության ժամանակ 26-ամյա վարորդը դանակահարվել է։ 18 և19 տարեկան երկու երիտասարդներ, որոնք ենթադրաբար այդ խմբում են եղել, նույնպես դանակահարվել են», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ։
Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը հաղթեց՝ ստանալով քվեների ավելի քան 52 տոկոսը: Ընտրությունների վերջնական արդյունքները հունիսի 1-ից շուտ չեն հրապարակվի։