https://arm.sputniknews.ru/20230529/nikvol-pashinjany-gvoh-che-orer-araj-mvoskvaji-banakcutjunnerum-vorvosh-harceri-qnnarkumic-60307243.html
Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Մոսկվայի բանակցություններում որոշ հարցերի քննարկումից
Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Մոսկվայի բանակցություններում որոշ հարցերի քննարկումից
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան– Ադրբեջան – Ռուսաստան եռակողմ բանակցությունների... 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T11:30+0400
2023-05-29T11:30+0400
2023-05-29T13:05+0400
նիկոլ փաշինյան
լաչինի միջանցք
արցախ
մոսկվա
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60175105_0:0:1600:901_1920x0_80_0_0_3798041335256f7d5dbb6c86378b0cd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան– Ադրբեջան – Ռուսաստան եռակողմ բանակցությունների ժամանակ որոշ հարցերի քննարկումից։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս։Նա մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը վերաբերող հարցերին։ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ իրադրության կարգավորման ուղղությամբ քննարկումնները դեռ շարունակելու են։Նա հիշեցրեց, որ մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը։ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է դրանց բացմանը։ «Դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մենք պատրաստ ենք շատ արագ վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,– ասաց նա։ ՌԴ–ն հույս ունի` Ադրբեջանին և Հայաստանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել. ԳալուզինՎարչապետը շեշտեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ:Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ): Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
լաչինի միջանցք
մոսկվա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60175105_66:0:1487:1066_1920x0_80_0_0_63d0417a68b78c14fae01a931951b762.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, լաչինի միջանցք, արցախ, մոսկվա, ադրբեջան, ռուսաստան
նիկոլ փաշինյան, լաչինի միջանցք, արցախ, մոսկվա, ադրբեջան, ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան– Ադրբեջան – Ռուսաստան եռակողմ բանակցությունների ժամանակ որոշ հարցերի քննարկումից։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս։
Նա մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը վերաբերող հարցերին։
«Պիտի արձանագրեք, որ շատ ցավալի իրավիճակ էր ու մտահոգիչ է, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցոլ ռուս խաղապահների աչքի առաջ»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ իրադրության կարգավորման ուղղությամբ քննարկումնները դեռ շարունակելու են։
Նա հիշեցրեց, որ մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը։ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է դրանց բացմանը։
«Դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մենք պատրաստ ենք շատ արագ վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,– ասաց նա։
Վարչապետը շեշտեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ:
Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո
Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց
Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո
ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։