https://arm.sputniknews.ru/20230529/minchev-tareverj-bvolvor-marzerum-kgvortsi-parekajin-tsarajutjun-fidanjan-60332536.html
Մինչև տարեվերջ բոլոր մարզերում կգործի պարեկային ծառայություն. Ֆիդանյան
Մինչև տարեվերջ բոլոր մարզերում կգործի պարեկային ծառայություն. Ֆիդանյան
Sputnik Արմենիա
Արա Ֆիդանյանի պնդմամբ` մինչև 2024թ–ի ավարտը պարեկային ծառայությունում կանանց թվաքանակը կհասնի 30 տոկոսի։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T14:58+0400
2023-05-29T14:58+0400
2023-05-29T15:34+0400
հհ ոստիկանություն
պարեկային ծառայություն
արա ֆիդանյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326516_0:34:1600:935_1920x0_80_0_0_3fb3c421eb380f58cdba216743234bd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մինչև 2023 թվականի տարեվերջ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը կներդրվի ամբողջ հանրապետության տարածքում։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:«Արդեն ավարտվել է Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում պարեկների ուսուցումը։ Սակայն ծառայության մեկնարկը հոնվարից տրվել է»,– ասաց նա։Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն միայն կանանցովԽոսելով ոստիկանությունում իգական սեռի ներկայացուցիչների քանակի մասին` նա նշեց, որ այս պահին նրանք կազմում են 18,4 տոկոս` կանխատեսված 18,8 տոկոսի փոխարեն:Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին աշխատավարձին, ապա Ֆիդանյանը նշեց, որ ներառյալ պարգևատրումները, այն կազմել է 289 հազար դրամ։Դրա համար էր մոտ 52 միլիոն եվրոյի ծախսը. արդյունավե՞տ է արդյոք պարեկային ծառայությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326516_164:0:1587:1067_1920x0_80_0_0_4cd178c6e20b9225b77f3e8523bbd6c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, պարեկային ծառայություն, արա ֆիդանյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն, պարեկային ծառայություն, արա ֆիդանյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Մինչև տարեվերջ բոլոր մարզերում կգործի պարեկային ծառայություն. Ֆիդանյան
14:58 29.05.2023 (Թարմացված է: 15:34 29.05.2023) Արա Ֆիդանյանի պնդմամբ` մինչև 2024թ–ի ավարտը պարեկային ծառայությունում կանանց թվաքանակը կհասնի 30 տոկոսի։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մինչև 2023 թվականի տարեվերջ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը կներդրվի ամբողջ հանրապետության տարածքում։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
«Արդեն ավարտվել է Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում պարեկների ուսուցումը։
Խոսելով ոստիկանությունում իգական սեռի ներկայացուցիչների քանակի մասին` նա նշեց, որ այս պահին նրանք կազմում են 18,4 տոկոս` կանխատեսված 18,8 տոկոսի փոխարեն:
«Մենք նպատակ ենք դրել պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչև 2024թ–ի ավարտը հասցնել 30 տոկոսի` անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին աշխատավարձին, ապա Ֆիդանյանը նշեց, որ ներառյալ պարգևատրումները, այն կազմել է 289 հազար դրամ։