https://arm.sputniknews.ru/20230529/kajunutjan-ev-anvtangutjan-harcery-mirzvojany-qnnarkel-e-argentinaci-gvortsynkerneri-het-60359838.html
Խաղաղության հասնելու համար Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները. Միրզոյան
Խաղաղության հասնելու համար Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները. Միրզոյան
Sputnik Արմենիա
31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այցը կարող է նոր խթան դառնալ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա... 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T22:33+0400
2023-05-29T22:33+0400
2023-05-31T18:54+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան
արգենտինա
պատվիրակություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60359154_0:83:1600:983_1920x0_80_0_0_58d32bededa3bc9a6e20100c2cf31ab2.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է արգենտինացի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Միրզոյանն այսօր ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում առաջընթաց գրանցելու համար խիստ կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ պարունակող ռազմատենչ հռետորաբանությունից։ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև ակտիվացող փոխգործակցության մասին։ Նրանք պատրաստակամություն են հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Ընդգծվել է, որ 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այս այցը կարող է նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացմանը:Կարևորվել է նաև Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։
https://arm.sputniknews.ru/20230529/alievy-lgh-pashtvonjanerin-sparnum-e-hashvehardarvov-hh-agnn-dimum-e-mijazgajin-hanrutjany-60357907.html
արգենտինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60359154_68:0:1491:1067_1920x0_80_0_0_9935b9419ef8003a1b7bc4425a0baf87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, արգենտինա, պատվիրակություն, հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, արգենտինա, պատվիրակություն, հայաստան
Խաղաղության հասնելու համար Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները. Միրզոյան
22:33 29.05.2023 (Թարմացված է: 18:54 31.05.2023) 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այցը կարող է նոր խթան դառնալ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացման համար:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է արգենտինացի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանն այսօր ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:
«Երախտագիտություն հայտնելով ՀՀ համար առանցքային նշանակության հարցերում Արգենտինայի օրենսդիր մարմնի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումների համար՝ նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից շարունակական հետևողական քայլերի կարևորությունը: Երկուստեք կարևորվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների հանգուցալուծումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում առաջընթաց գրանցելու համար խիստ կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ պարունակող ռազմատենչ հռետորաբանությունից։ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև ակտիվացող փոխգործակցության մասին։ Նրանք պատրաստակամություն են հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Ընդգծվել է, որ 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այս այցը կարող է նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացմանը:
Կարևորվել է նաև Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։