https://arm.sputniknews.ru/20230529/hajastany-kshahi-ete-bacven-bvolvor-erkatughinery-voch-te-miajn-meghrii-hangujcy-hke-veteran-60336433.html
Հայաստանը կշահի, եթե բացվեն բոլոր երկաթուղիները, ոչ թե միայն Մեղրիի հանգույցը. ՀԿԵ վետերան
Հայաստանը կշահի, եթե բացվեն բոլոր երկաթուղիները, ոչ թե միայն Մեղրիի հանգույցը. ՀԿԵ վետերան
Sputnik Արմենիա
Միայն Մեղրիի երկաթուղային հանգույցը բացելով ու շահագործելով` Հայաստանը ոչինչ չի շահի։ Եթե պայմանագրի մեջ կոնկրետ շեշտվի, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի... 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T23:05+0400
2023-05-29T23:05+0400
2023-05-29T23:05+0400
երկաթուղի
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_0:0:1600:901_1920x0_80_0_0_e127c5a2d98513595b3be258887e0644.jpg
Երկաթուղային հաղորդակցությունը պետք է բացվի, բայց դա պետք է արվի համալիր կերպով, այսինքն` միաժամանակ բացվեն Իջևանի, Նախիջևանի և Թուրքիայից եկող երկաթուղային հանգույցները։ Դա իսկապես ձեռնտու կլինի հայ ժողովրդի համար, քանի որ տնտեսություն մեջ կարձանագրվի մեծ առաջընթաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հարավկովկասյան երկաթուղու վետերանների խորհրդի նախագահ Լևոն Հակոբյանը` խոսելով Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հանգույցների վերաբացման հեռանկարի մասին։Ավելի վաղ հայտնել ենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, բայց Հայաստանի ինքնիշխանության պահպանման պայմանով: Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ. Միրզոյան«Ադրբեջանի հետ հաղորդակցության առումով փակ վիճակում ենք, այսօրվա դրությամբ աշխատում է միայն Այրումի երկաթուղային հանգույցը։ Միայն 44 կիլոմետր երկաթուղի բացելով ու շահագործելով` Հայաստանը ոչինչ չի շահի։ Խոսքը Կարճևան–Մեղրի–Նյուվադի տարածքի մասին է։ Եթե պայմանագրի մեջ կոնկրետ շեշտվի, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի հայկական բեռների համար, իրավիճակը շահեկանորեն կփոխվի, և Երևանից բեռներն ազատ կարող են հասնել Ռուսաստան։ Մեծ նշանակություն ունի նաև Թուրքիայի հետ երկաթուղային հանգույցի ու ավտոմոբիլային ճանապարհի վերաբացումը։ Խոսքը Գյումրի–Կարս հատվածի մասին է»,– ասաց Հակոբյանը։Նրա դիտարկմամբ` հատկապես շահավետ կարող է լինել Իջևան–Ղազախ երկաթուղային հանգույցի շահագործումը, քանի որ դա Ռուսաստան տանող ամենակարճ ճանապարհն է, և հայկական կողմն անշուշտ կարող է աշխատել այդ ուղղությամբ։ Հաղորդակցական ուղիների վերաբացումը նախևառաջ կախված է լիարժեք ֆինանսավորումից։ Ըստ այդմ` անհրաժեշտ գումարի առկայության դեպքում հնարավոր է տասնութ ամսվա ընթացքում ենթակառուցվածքներն ամբողջությամբ վերականգնել, բայց աշխատանքները պետք է կատարվեն զուգահեռաբար։ Այսինքն` ճիշտ չէ բացել Իջևանի հանգույցը, իսկ Մեղրիինը շահագործել մեկ կամ երկու տարի անց։Հակոբյանի գնահատմամբ` առավել բարվոք վիճակում է Գյումրի տանող երկաթուղին, իսկ Գյումրիից Կարս հատվածը շահագործելու համար մեծ գումարներ պետք չեն, պարզապես պետք է իարականացվեն որոշակի վերանորոգման աշխատանքներ։ Նրա համոզմամբ` շարժակազմերը շատ հեշտ է հայթայթել, եթե բեռների քանակը մեծանա։ Հարավկովկասյան եկրաթուղին այդ խնդիրը չունի։ Բեռնափոխադրումներն իրականացվելու են մինչև Գյումրի, այդ տարածքում կարող ենք բեռնաբարձում իրականացնել և ուղարկել Թուրքիա։ Արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս անխափան իրականացնել այդ աշխատանքը։ Հակոբյանն ափսոսում է, որ այս պահին դեռ հստակ պայմանագրեր չեն կնքվել։Նրա կարծիքով` դեռ վաղ է խոսել դեպի Ադրբեջան ուղևորափոխադրումների մասին, տեղափոխվելու են բացառապես բեռներ։ Անկախ ամեն ինչից՝ երկաթուղին կարող է լավ այլընտրանք լինել Լարսին, որը պարբերաբար փակվում է հատկապես ձմռան սեզոնին։ Բացի դրանից, երկաթուղային բեռնափոխադրումները կարող են ավելի էժան լինել, որովհետև ծավալների մեծացման պարագայում ինքնարժեքը նվազում է և այդ կերպ ապրանքներն ավելի մատչելի տարբերակով հնարավոր է հասցնել արտաքին շուկաներ։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_129:0:1549:1065_1920x0_80_0_0_83891da42155dad2dce0460db1a7bc84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, թուրքիա
երկաթուղի, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, թուրքիա
Հայաստանը կշահի, եթե բացվեն բոլոր երկաթուղիները, ոչ թե միայն Մեղրիի հանգույցը. ՀԿԵ վետերան
Միայն Մեղրիի երկաթուղային հանգույցը բացելով ու շահագործելով` Հայաստանը ոչինչ չի շահի։ Եթե պայմանագրի մեջ կոնկրետ շեշտվի, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի հայկական բեռների համար, իրավիճակը շահեկանորեն կփոխվի, և Երևանից բեռներն ազատ կարող են հասնել Ռուսաստան։
Երկաթուղային հաղորդակցությունը պետք է բացվի, բայց դա պետք է արվի համալիր կերպով, այսինքն` միաժամանակ բացվեն Իջևանի, Նախիջևանի և Թուրքիայից եկող երկաթուղային հանգույցները։ Դա իսկապես ձեռնտու կլինի հայ ժողովրդի համար, քանի որ տնտեսություն մեջ կարձանագրվի մեծ առաջընթաց։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հարավկովկասյան երկաթուղու վետերանների խորհրդի նախագահ Լևոն Հակոբյանը` խոսելով Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հանգույցների վերաբացման հեռանկարի մասին։
Ավելի վաղ հայտնել ենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, բայց Հայաստանի ինքնիշխանության պահպանման պայմանով:
«Ադրբեջանի հետ հաղորդակցության առումով փակ վիճակում ենք, այսօրվա դրությամբ աշխատում է միայն Այրումի երկաթուղային հանգույցը։ Միայն 44 կիլոմետր երկաթուղի բացելով ու շահագործելով` Հայաստանը ոչինչ չի շահի։ Խոսքը Կարճևան–Մեղրի–Նյուվադի տարածքի մասին է։ Եթե պայմանագրի մեջ կոնկրետ շեշտվի, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի հայկական բեռների համար, իրավիճակը շահեկանորեն կփոխվի, և Երևանից բեռներն ազատ կարող են հասնել Ռուսաստան։ Մեծ նշանակություն ունի նաև Թուրքիայի հետ երկաթուղային հանգույցի ու ավտոմոբիլային ճանապարհի վերաբացումը։ Խոսքը Գյումրի–Կարս հատվածի մասին է»,– ասաց Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ` հատկապես շահավետ կարող է լինել Իջևան–Ղազախ երկաթուղային հանգույցի շահագործումը, քանի որ դա Ռուսաստան տանող ամենակարճ ճանապարհն է, և հայկական կողմն անշուշտ կարող է աշխատել այդ ուղղությամբ։ Հաղորդակցական ուղիների վերաբացումը նախևառաջ կախված է լիարժեք ֆինանսավորումից։ Ըստ այդմ` անհրաժեշտ գումարի առկայության դեպքում հնարավոր է տասնութ ամսվա ընթացքում ենթակառուցվածքներն ամբողջությամբ վերականգնել, բայց աշխատանքները պետք է կատարվեն զուգահեռաբար։ Այսինքն` ճիշտ չէ բացել Իջևանի հանգույցը, իսկ Մեղրիինը շահագործել մեկ կամ երկու տարի անց։
«Առավել բադ աշխատանքներ են սպասում Իջևանի ուղղությամբ, որովհետև այնտեղ սողանքի պատճառով ենթակառուցվածքների մի մասն ուղղակի չկա, պետք է զրոյից կառուցել։ Կարելի է Իջևան–Լուսաբաց հատվածում բեռնաբարձում կատարել և մեքենաներով տեղափոխել, մինչև երկաթգիծը վերակառուցվի։ Իջևանի հանգույցը կարևոր է նաև թուրքերի համար, որովհետև Կարսից գնացքը կարող է գալ, ամենակարճ ճանապարհով մտնել Ադրբեջան` Թուրքիային ապահովելով շահութաբերություն։ Իսկ ինչ վերաբերում է Ջուլֆա–Երևան հատվածին, ապա հնարավոր է գիծը շահագործել մի քանի ամսվա ընթացքում, մանավանդ որ Նախիջևանի երկաթուղին աշխատանքային վիճակում է։ Կարճ ժամանակում հնարավոր է նաև վերականգնել Երասխի հատվածը»,– նշեց մեր զրուցակիցը։
Հակոբյանի գնահատմամբ` առավել բարվոք վիճակում է Գյումրի տանող երկաթուղին, իսկ Գյումրիից Կարս հատվածը շահագործելու համար մեծ գումարներ պետք չեն, պարզապես պետք է իարականացվեն որոշակի վերանորոգման աշխատանքներ։ Նրա համոզմամբ` շարժակազմերը շատ հեշտ է հայթայթել, եթե բեռների քանակը մեծանա։ Հարավկովկասյան եկրաթուղին այդ խնդիրը չունի։ Բեռնափոխադրումներն իրականացվելու են մինչև Գյումրի, այդ տարածքում կարող ենք բեռնաբարձում իրականացնել և ուղարկել Թուրքիա։ Արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս անխափան իրականացնել այդ աշխատանքը։ Հակոբյանն ափսոսում է, որ այս պահին դեռ հստակ պայմանագրեր չեն կնքվել։
Նրա կարծիքով` դեռ վաղ է խոսել դեպի Ադրբեջան ուղևորափոխադրումների մասին, տեղափոխվելու են բացառապես բեռներ։ Անկախ ամեն ինչից՝ երկաթուղին կարող է լավ այլընտրանք լինել Լարսին, որը պարբերաբար փակվում է հատկապես ձմռան սեզոնին։ Բացի դրանից, երկաթուղային բեռնափոխադրումները կարող են ավելի էժան լինել, որովհետև ծավալների մեծացման պարագայում ինքնարժեքը նվազում է և այդ կերպ ապրանքներն ավելի մատչելի տարբերակով հնարավոր է հասցնել արտաքին շուկաներ։