https://arm.sputniknews.ru/20230529/hajastani-tntesutjunn-ir-pvotencialic-arag-e-atshum-kb-nakhagahi-teghakal-60320925.html
Հայաստանի տնտեսությունն իր պոտենցիալից արագ է աճում. ԿԲ նախագահի տեղակալ
Հայաստանի տնտեսությունն իր պոտենցիալից արագ է աճում. ԿԲ նախագահի տեղակալ
Sputnik Արմենիա
Ծառայությունների գներն ու պահանջարկը Հայաստանում շարունակում են բարձր մնալ։ Պատճառը պահանջարկի աճն է։ ԿԲ–ն հետևում է զարգացումներին։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T14:04+0400
2023-05-29T14:04+0400
2023-05-29T14:05+0400
կենտրոնական բանկ (կբ)
գնաճ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ac8d50340d336c182e896019213e04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի տնտեսությունն աճում է իր պոտենցիալից մի փոքր արագ։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նկատեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` հավելելով, որ այս իրողությունից ելնելով, ԿԲ–ն ներկա պահին սպասողական դրամավարկային զսպող քաղաքականություն է վարում։ Ապրիլ ամսվա ցուցանիշներով գնաճը կայունացել է. Փաշինյան«Մենք սպասում ենք, որ գնաճային սպասումները մի փոքր մեղմվեն, տնտեսական պոտենցիալը, տարբեր տեսակի ծրագրերի, ներդրումների, մնացած բոլոր գործոնները հաշվի առած՝ արձագանքի, նոր մենք համարենք, որ կարելի է պահանջարկը բաց թողնել ավելի մեծ չափով։ ԲԿ–ն շատ է ուզում, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճով անընդհատ աճի, բայց ԿԲ–ն մի քիչ երկար ցիկլերով է նայում ու անընդհատ հետևում է տնտեսական պոտենցիալի վիճակին»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ԿԲ–ում գերադասում են մեղմումը մի քիչ ուշացել, քան շտապել ու սխալվել։ԿԲ նախագահի տեղակալն իր խոսքում նաև հայտնեց, որ 2022–ի տարեվերջյան 8.3 տոկոսից գնաճը այս պահին նվազել է մինչև 3.2 տոկոսի։ Կանխատեսումների համաձայն, առաջիկայում էլ ավելի նվազում է սպասվում։ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ ԿԲ–ն հիմա ուսումնասիրում է, թե ինչ հետագիծ է ունենալու ծառայությունների պահանջարկը` իր հետագա քայլերը ճշգրտելու համար։Հիշեցնենք, որ ԿԲ–ի խորհուրդը այս տարվա ընթացքում 2 անգամ անընդմեջ որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` գնաճը զսպելու անհրաժեշտություն չտեսնելով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_55:0:1479:1068_1920x0_80_0_0_015aca81873821174b341936649a1bb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), գնաճ, հայաստան
կենտրոնական բանկ (կբ), գնաճ, հայաստան
Հայաստանի տնտեսությունն իր պոտենցիալից արագ է աճում. ԿԲ նախագահի տեղակալ
14:04 29.05.2023 (Թարմացված է: 14:05 29.05.2023) Ծառայությունների գներն ու պահանջարկը Հայաստանում շարունակում են բարձր մնալ։ Պատճառը պահանջարկի աճն է։ ԿԲ–ն հետևում է զարգացումներին։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի տնտեսությունն աճում է իր պոտենցիալից մի փոքր արագ։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նկատեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` հավելելով, որ այս իրողությունից ելնելով, ԿԲ–ն ներկա պահին սպասողական դրամավարկային զսպող քաղաքականություն է վարում։
«Մենք սպասում ենք, որ գնաճային սպասումները մի փոքր մեղմվեն, տնտեսական պոտենցիալը, տարբեր տեսակի ծրագրերի, ներդրումների, մնացած բոլոր գործոնները հաշվի առած՝ արձագանքի, նոր մենք համարենք, որ կարելի է պահանջարկը բաց թողնել ավելի մեծ չափով։ ԲԿ–ն շատ է ուզում, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճով անընդհատ աճի, բայց ԿԲ–ն մի քիչ երկար ցիկլերով է նայում ու անընդհատ հետևում է տնտեսական պոտենցիալի վիճակին»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ԿԲ–ում գերադասում են մեղմումը մի քիչ ուշացել, քան շտապել ու սխալվել։
ԿԲ նախագահի տեղակալն իր խոսքում նաև հայտնեց, որ 2022–ի տարեվերջյան 8.3 տոկոսից գնաճը այս պահին նվազել է մինչև 3.2 տոկոսի։ Կանխատեսումների համաձայն, առաջիկայում էլ ավելի նվազում է սպասվում։
«Շատ հաճելի է տեսնել, որ 2 տարի տևած բարձր գնաճային միջավայրից հետո և համաշխարհային տնտեսությունն է մեղմվում, և մեր գնաճային ազդեցություններն են չեզոքացվում։ Բայց դեռ կան մի քանի միտումներ, մասնավորապես` ծառայությունների գներն են պահպանվում բարձր մակարդակի վրա, կա պահանջարկի էական աճ, ու այդ պահանջարկը դեռևս ամբողջությամբ չի վերադարձել բնական հուն` ապահովելու տնտեսական պոտենցիալին համահունչ տնտեսական աճ»,– ասաց Խաչատրյանը։
ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ ԿԲ–ն հիմա ուսումնասիրում է, թե ինչ հետագիծ է ունենալու ծառայությունների պահանջարկը` իր հետագա քայլերը ճշգրտելու համար։
Հիշեցնենք, որ ԿԲ–ի խորհուրդը այս տարվա ընթացքում 2 անգամ անընդմեջ որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` գնաճը զսպելու անհրաժեշտություն չտեսնելով։